Իրանի գերագույն ղեկավարն անհրաժեշտ Է համարել մեծացնել բանակի ներուժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել Է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն Է, երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Խամենեին նշել Է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն Է եւ «վախի մեջ Է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չԷ որեւԷ մեկի դեմ պատերազմ սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



