«Եթե սա Բոլթոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան». Սուրեն Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ՔՊ-ական ընկերներ,
Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»:
Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն: Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան:
Իսկ, եթե սա Բոլթոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



