Չելյաբինսկում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղևորուհուն հոգեբուժարան տեղափոխելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրկուտսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ուրբաթ օրը՝ հունիսի 19-ի առավոտյան, արտակարգ վայրէջք է կատարել Չեյլաբինսկում՝ ուղևորներից մեկի հոգեկան խանգարման պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ուրալի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:
«1988 թվականին ծնված ուղևորուհիներից մեկն իրեն վատ է զգացել: Աղջիկը սկսել է քայլել ինքնաթիռի սրահով, ուղևորների վրա ջուր լցնել և երգեր երգել»,- բացատրել են մամուլի ծառայությունում:
Չնախատեսված վայրէջքից հետո աղջկան տարել են օդանավակայանի բուժկետ: Դրանից հետո ուղևորուհուն տարել են հոգեբուժական հիվանդանոց:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



