Իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը. Դավիթ Շահնազարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջին իսկ օրվանից Փաշինյանի կողմից բանակի վրա հարձակումներ են սկսվել։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։
«Բանակի մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի, բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում: Իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը», - ասաց նա:
Ըստ նրա, երբ առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ, սպասեցնում ժամերով, ապա դա ուղղված է բանակի դեմ. «Դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում։ Դա նպատակն է, այլ ոչ թե գալիս է անփորձությունից։ Բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանալ՝ ինչ ես անում դրա հետ: Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող դա հասկանալ. բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով»։



