Մակրոնը մտահոգված է, որ բողոքի ակցիաները կարող են ազդել Ֆրանսիայի հեղինակության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է կառավարությանը, որ բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են բացասաբար անդրադառնալ երկրի հեղինակության վրա և վախեցնել զբոսաշրջիկներին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք չպետք է թերագնահատենք Ելիսեյան պալատի և իրավապահների և ցուցարների միջև բախումների լուսանկարների և տեսանյութերի ազդեցությունը, որոնք հրապարակվում են ամենուր՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ֆրանսիայի սահմաններից դուրս», - ասել է կառավարության ներկայացուցիչ Բենիամին Գրիվոն՝ հղում անելով նախագահի հայտարարութանը:
«Դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները շարունակում են արգելափակել ճանապարհները, մտնել առևտրի կենտրոններ, գործարաններ: Ի պատասխան, իրավապահները ցուցարաների նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ և նռնակներ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



