Հարավային Սուդանում հայտնաբերվել են կործանված Ան-12-ի «սեւ արկղերը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննիչները հայտնաբերել են այս տարվա նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանած Ան-12 փոխադրական ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է աֆրիկյան երկրի պետական ռադիոն:
Աղետի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել Է 41 մարդ, Հարավային Սուդանի Կարմիր խաչը հայտարարել Է 36 հոգու զոհվելու մասին: Ինքնաթիռը կործանվել Է երկրի մայրաքաղաք Աբուջայից թռչելուց գրեթե անմիջապես հետո: Ողջ Է մնացել սոսկ երկու մարդ:
Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աթենի Ուեքի տվյալներով՝ անձնակազմը ներառում Էր վեց օտարերկրացի՝ Հայաստանի հինգ քաղաքացիներ եւ մեկ ռուսաստանցի:
Առայժմ հայտնի չԷ. թե երբ կիրականացվի «սեւ արկղերի» տվյալների վերծանումը: Հանրապետության տրանսպորտի, ճանապարհների եւ կամուրջների նախարար Քուոնգ Դանիեր Գաթլուաքը խոստովանել Է, որ երկիրն «այնքան Էլ լավ չի հանդերձված, որպեսզի կարողանա հաղթահարել առանձին աղետների հետեւանքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP



