Կոշտ խոսակցություն իշխանական կուսակցության ներսում. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ–ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ–ի երևանյան կառույցների պատասխանատուները: Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն չապահովելու համար: Որպես արդարացում նրանք պնդել են, թե զբաղված էին քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով և չէին կարող միաժամանակ երկու ճակատով աշխատել: Մյուս կողմից նրանք արդարացել են, որ իրենց արգելված է եղել, այսպես կոչված, վարչական ռեսուրս կիրառել, այսինքն՝ քանակ ապահովել, օրինակ, դպրոցների կամ բուհերի հաշվին: Ամեն դեպքում որոշվել է, որ բացի Փաշինյանի գրառումից այլ մեկնաբանություններ այս հարցով չպետք է լինեն ու թեման պետք է արագ մոռացության մատնել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



