Ավտովթար Երևանի Սարալանջի պողոտայում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 26-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Alteza» (վարորդը՝ Ա. Ա.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները. «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



