Նախագահի տիկինը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ-լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին: Մասնավորապես քննարկվել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Արցախ–Սփյուռք հարաբերություններին։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



