Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յունիբանկը համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին: Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ:

Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում և Շաղատում: Այսպիսով, այս տարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:

- Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ, - ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան: - Տեխնիկան ձեռք է բերվել Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում:

Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջև բացված հեռանկարները.

- Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են:

Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան:

Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, և մենք կշարունակենք այն իրականացնել 2019 թվականին ևս», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, ևմենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում:

Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական ​​նոութբուքեր:

Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը