Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան, որպես Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկկողմ միջպետական կապերի աշխուժացմանը և ամուր հիմքեր կստեղծի համագործակցության զարգացման համար:

Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է փոխադարձ բարձրաստիճան այցերը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունն ու այն զարգացնելու նպատակով Հայաստանի և Վենեսուելայի խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի քննարկումների ժամանակ Վենեսուելայի դիրքորոշումը և ընդգծել ՄԱԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նշելով, որ իր պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող հայ ժողովրդի համար այդ քայլը մեծ նշանակություն ունի, և մեր ժողովուրդն այն մեծապես գնահատում է:

Վենեսուելայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնն ու իր համար մեծ պատիվ է համարում հնամենի և հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելը՝ խորը հարգանք տածելով հայ ժողովրդի նկատմամբ:

ՀՀ Նախագահը և Վենեսուելայի դեսպանը քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու և տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

 

Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին համաձայնություն չի տվել Լիբանանը հրադադարի մեջ ներառելու համար Reuters. Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը ապրիլի 9-ին կամ 10-ին Իրանը վնասել է երկու ամերիկյան ռազմանավ Հավակնորդների մրցաշար․ 9-րդ տուրի արդյունքները Պարզվել է այսօր Սպիտակ-Վանաձոր ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ ՊՆ զինծառայողների և բեռնատարի վարորդի ինքնությունը Հայ կինը ծաղկի պես նուրբ է, բայց լեռան պես ամուր… Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Լիբանանում հրադադարը պատերազմը դադարեցնելու պայման է. Փեզեշքիան Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվելու ապրիլի 9-ից 13-ը Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Գազայում սպանվել է Al Jazeera-ի լրագրողը Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱսել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանԷստոնիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱդրբեջանի ափերի մոտ հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահ Թրամփի կարմիր գծերը չեն փոխվել Իրանի հարցում․ Լևիթ Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՀրդեհ է բռնկվել Պառավաքար գյուղի տներից մեկում Մրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանԱնհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԿnղոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի առանձնատունը Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանԱլավերդի քաղաքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԹրամփն առաջարկ է արել Իրանին Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է «ղարաբաղյան թեման քաղաքական քննարկման առարկա չդարձնել». Մոսկվայից խոստացել են պատասխանել Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՏեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը Ուսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀամայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել Իրանի ԻՀՊԿ-ն երկրի հարավում ոչնչացրել է Hermes անօդաչու թռչող սարք Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած ՀՀ-ն կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ. նախագծի քննարկում Ազգային ժողովում Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդելԻնչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններին Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Ինչպիսին է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը