«Արարատ-Արմենիան» վերջապես հաղթում է. Դիմիտրովը` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 17-րդ տուրի երկրորդ հանդիպումը:
«Արարատ-Արմենիան» Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Արցախի» հետ: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները երկարատև դադարից հետո վերջապես զգացին հաղթանակի համը` հաջողության հասնելով 3:1 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իվալյո Դիմիտրովը:
Ռաֆայել Նազարյանի թիմից միակ գոլը խփեց Ակմալ Բախտիյարովը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 20 միավորով կբարձրանա 5-րդ հորիզոնական` շրջանցելով «Շիրակին»: «Արցախը» 12 միավորով կմնա 8-րդ տեղում:
Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



