Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կասկածելի մեծ զեղչերը. «Սև ուրբաթի» հայկական իրականությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմատներով 19–րդ դարից ու արդեն 20– րդ դարում «Սև ուրբաթ» անունը ստացած ավանդույթը արդեն մի քանի տարի է, ինչ հայտնի է նաև հայ հասարակությանը: Սա այն օրն է, երբ աշխարհի շատ երկրներում տարատեսակ խանութներ հայտարարում են խելահեղ զեղչերի մասին, իսկ մարդիկ նույնիսկ մեկ օր առաջ են խանութների մոտ հերթ կանգնում: 

Երեկ մեկնարկած ու 2 օր տևող «Սև ուրբաթ»–ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսևորվում: Իհարկե, այստեղ ևս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»: Խնդիրն, ըստ էության, մեծ զեղչեր չանելու մեջ չէ: Խնդիրն ավելի շատ «մեծ զեղչերի» մասին հայտարարելն է, որն իրականության հետ այդքան էլ աղերս չի ունենում: Օրինակ՝ մի քիչ ուշադիր լինելու դեպքում շատ հնարավոր է տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան «Սև ուրբաթ»–ի կամ հայտարարված այլ զեղչերի շրջանում: 

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարիների ընթացքում ուշադիր հետևել է մեր երկրում առկա թե՛ ընդհանուր զեղչային համակարգին և թե՛ մեզ մոտ արդեն մի քանի տարի անցկացվող «Սև ուրբաթ»–ին: Այս առումով հ/կ նախագահը դրական միտումներ է նկատել:

«Նախկինում ավելի շատ ձևական բնույթ էր կրում այդ ամենը և խանութներում մասսայական փակցվում էր 70–80 տոկոս զեղչերի մասին, այնինչ իրականությունն այլ էր. գինն ուղղակի արհեստական բարձրացնում էին ու հետո արհեստական էլ իջեցնում: Հաշվի էր առնվում սպառողի հոգեբանությունը: Սպառողը կարող էր գայթակղվել նման գովազդներով ու մտնել խանութ և արդյունքում խաբեության զոհ էին դառնում: Բայց վերջին շրջանում այս ոլորտը մի քիչ կարգավորվել է: Կան խանութներ, որոնք ավելի բարեխղճորեն են մոտենում հարցին, իրական զեղչեր են անում, և սպառողներն օգտվում են այդ զեղչերից: Թեպետ, դեռ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք ավելի շատ մոլորության մեջ են գցում սպառողներին: Այնուամենայնիվ, նման օրերին մեզ մոտ որոշակի գնանկում լինում է»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

Մասնագետի խոսքով՝ «Սև ուրբաթը» տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքը վաճառել, շրջանառությունը և եկամուտը շատանում է: 

«Իհարկե, այլ երկրներում «Սև ուրբաթի» հետևանքներն ու արդյունքները մեր երկրի հետ համեմատելը ճիշտ չի լինի, բայց այն, որ մեր սպառողները ևս սպասում են «Սև ուրբաթին», փաստ է: Հետաքրքրությունն ակնհայտորեն ավելացել է»,–նշեց հ/կ նախագահը:

Նրա խոսքով՝ հետաքրքրության հետ մեկտեղ մեր քաղաքացիների շրջանում մեծացել է նաև իրազեկվածության մակարդակը:

«Համեմատած նախորդ տարիների հետ՝ այսօր կարող եմ ասել, որ մեր սպառողն ավելի գրագետ է, ավելի ուշադիր է գնած ապրանքի նկատմամբ, ինչը ողջունելի է: Իհարկե, իրավիճակն այն ցանկալի աստիճանին չի հասել, որ սպառողը միշտ պաշտպանված լինի, բայց առաջընթաց կա: Իսկ ցանկալի աստիճան չունենք, որովհետև կա օրենքը խախտելու խնդիր, որն արդեն տնտեսվարողների դաշտում է: Հաճախ որոշ տնտեսվարողներ չեն պահպանում օրենքի այն կետը, ըստ որի՝ գնված ապրանքը սպառողը կարող է վերադարձնել 14 օրվա ընթացքում»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով զեղչային համակարգին՝ Կարեն Չիլինգարյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա.

«Անհեթեթություն է, երբ մի քանի տասնյակ ապրանք ունեցող խանութը հայտարարում է 70 տոկոս զեղչի մասին: Ընդհանրապես մեծ զեղչերը կասկածի տեղիք են տալիս: Փոքր շուկայում, որտեղ մի քանի տասնյակ ապրանք է վաճառվում, չի կարող հանկարծ մեծ զեղչերի մասին հայտարարվել: Իսկ արտասահմանյան երկրներում տասնյակ հազարավոր ապրանքներ են վաճառվում, և այդ երկրներում մեծ զեղչեր անելու հնարավորությունն ավելի մեծ է: Մեզ մոտ, ցավոք, դա հնարավոր չէ, որովհետև ունենք փոքր շուկա, իսկ գնողունակությունն ավելի ցածր է»:

Կարեն Չիլինգարյանը հենց վերոնշյալով է բացատրում «Սև ուրբաթի»՝ այլ երկրների ու մեզ մոտ առկա իրականության տարբերությունը: «Այս պարագայում ավելի ճիշտ է, երբ տոկոսներն ավելի ցածր են գրվում: Հիմա հիմնականում 10–15 տոկոս զեղչեր են անում, ինչը որոշակի դեպքերում նույնիսկ ավելի ընդունելի է: Սա ավելի ընդունելի է, քան մեծ զեղչերը, որոնք մեր պարագայում կասկածի տեղիք են տալիս: Ցածր տոկոսներն ավելի ռեալ են՝ 15–20 տոկոս զեղչն ավելի մոտ է իրականությանը, քան 70 տոկոսը»,–հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը