Ուկրաինան քառակի կրճատել Է ռուսական գազի գնումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբից չորս անգամ կրճատել Է ռուսական գազի գնումները՝ օրական մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Միլլերի խոսքով՝ դա տեղի Է ունեցել Ուկրաինայի բյուջեի պակասուրդի պատճառով: Ինչպես նշել Է բարձրաստիճան կառավարիչը, կանխավճարված գազը երկրին կբավականացնի ընդամենը չորս օր՝ մինչեւ նոյեմբերի 14-ը:
Միաժամանակ, Միլլերի խոսքով՝ Ուկրաինան նվազեցնում Է գազի գնումը եվրոպական ուղղությունից:
Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Էր, որ Ուկրաինայի կառավարությանը հաջողվել Է կայունացնել երկրի տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ գազի մատակարարումների հարցում լիովին ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



