Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ավտոբուսի վթարի և ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Տուլայում հայկական ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների հիշատակը:
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հարգելի պատգամավորներ, տեղյակ եք, որ Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան վիրավորներ: Անդառնալի կորստի կապակցությամբ Ազգային ժողովի անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում՝ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհերի հիշատակը»,- ասաց Սահակյանը:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին Տուլայում ավտոբուսի վթարի և Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների հիշատակը: Տուլայի մարզում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 ՀՀ քաղաքացի, կան վիրավորներ: Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի:



