Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը Հայաստանի ձեռքերով թույլ չի տա, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ Tert.am-ը զրուցել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հնարավոր զարգացումների և այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշման մասին:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է Սանկտ Պետերբուրգ գնա՝ իր թեկնածուի ընտրությունը պնդելու հեռանկարով: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը ինքը Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու, Արթուր Ղազինյանը նկատեց՝ պայթյունավտանգ իրադրություն ստեղծելիս, պետք է հաշվարկենք, թե ինչ վնասներ կարող ենք կրել:

-Պարո՛ն Ղազինյան, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաև որոշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, ակնկալվում է, որ նաև այդ օրը կլինի կընտրվի թեկնածուներից մեկը: Այդ պաշտոնում ներկայացուցիչների ընտրության հարցում տարաձայնություններ կան Հայաստանի և Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների միջև: Վերջին երկուսը կողմ են, որ Բելառուսի ներկայացուցիչը ընտրվի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունքում ստեղծվեց նման իրավիճակ:

-ՀԱՊԿ-ում պարզապես առկա է անառողջ մթնոլորտ և ծայրահեղ ցածր վստահություն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ: Ընդհանուր շահը կարծես սկսում է վերանալ․ մի ժամանակ կար ընդհանուր շահ, որի շուրջ բոլորը համախմբված էին, և կար մի կենտրոն, որն իր շուրջ էր կենտրոնացնում մնացած պետություններին: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը, լինելով կենտրոն, զիջել է իր դերը համաշխարհային քաղաքականության մեջ, և ԱՄՆ-ի և Արևմտյան պատժամիջոցների  արդյունքում ունի թուլացող տնտեսական և այլ խնդիրներ: Բացի այդ, արդեն վերացել է բոլորին միացնող ընդհանուր շահը, որի շուրջ նրանք համախմբված էին: Դրանք բավականին խորքային գործընթացներ են, և Խաչատուրովին հետ կանչելը և նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը դարձավ ընդամենը դետոնատոր՝ առկա բոլոր խնդիրները դուրս հանելու, ներսից պայթեցնելու համար:

ՀԱՊԿ-ը իր ստեղծման առաջին օրվանից դեռ առիթ չի ունեցել ապացուցելու իր կենսունակությունը: Այն ընդամենը երկկողմ՝ Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ղազախստան և այլ անդամների և Ռուսաստանի միջև առկա պլատֆորմների ձևավորումն էր, որն անվանվեց անվտանգության համակարգ:

Իմ կարծիքով՝ դեկտեմբերի 6-ին գլխավոր քարտուղար չի ընտրվելու: Իհարկե, Բելառուսն ու Ղազախստանը կփորձեն  իրենց թեկնածուին՝ Զաասին ներկայացնել, որպես գլխավոր քարտուղարի թեկնածու, հետո անցկացնել, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը, Հայաստանի ձեռքերով, դա թույլ չի տա, քանի որ Ռուսաստան-Բելառուս հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են, Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններն էլ կարծես թե լավ օրեր չեն ապրում: Այս առումով Ռուսաստանը Հայաստանի միջոցով պարզապես վետո կկիրառի՝ թողնելով  ՀԱՊԿ գլխավոր քատուղարի տեղակալին որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչև 2020 թվական: Սա ժամանակավորապես կփակի այդ խնդիրը, բայց իհարկե, չի լուծի այն, քանի լուծում չկա էլ:

-Հայաստանն առաջին անգամ ՀԱՊԿ-ում ինքնուրույնություն և համարձակություն է դրսևորում․վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներից իրենց վարած քաղաքականության մասին: Այս՝ առայժմ հեռակա բանավեճը ի՞նչ գին կարժենա Հայաստանի համար:

- Իհարկե, դա արժե գին: Եթե մենք ցանկանում ենք գնալ ինքնիշխանության վերականգնման ճանապարհով, ապա պետք է պատրաստ լինենք վճարելու դրա դիմաց գին: Ռիսկեր են, որ կառաջանան: Եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ-ում ստեղծել պայթյունավտանգ իրադրություն, ապա պետք է իմանանք, թե այդ պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ կարող են առաջանալ:

-Դուք պատկերացնու՞մ եք, թե դրանք ի՞նչ վտանգներ են:

- Քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանում չի եղել և չի էլ կանգնել որպես իր անվտանգության երաշխավոր, և Հայաստանի անվտանգությունը հիմնված է եղել առավելապես հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վրա, ապա ներկայումս սպասել շատ լուրջ ռիսկեր, այս պահին չի կարելի:

Իհարկե, այն կարևոր պլատֆորմ է, որտեղ Հայաստանը պետք է իր դիրքերը պաշտպանի, բայց կարծում եմ՝ այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր ներկայացուցչի ընտրությունն էլ չունի կենսական նշանակություն:

Իհարկե, միջազգային շփումներում Հայաստանը չպետք է պարտվի: Դա հստակ է, աներկբա է: Այո՛, մենք պետք է ունենանք մեր գլխավոր քարտուղարին նշանակված այդ պաշտոնում, քանի որ այն քվոտայով պատկանում է Հայաստանին:

-Այսինքն՝ եթե մեր թեկնածուն չընտրվի, չպետք է թույլ տանք, որ Բելառուսի թեկնածու՞ն էլ ընտրվի:

- Այո՛, պետք է ընդհանրապես որևէ մեկը չլինի: Բայց այս փուլում գոնե պետք է բացառենք մեր թեկնածուի չընտրվելու հանգամանքը: Մենք գնում ենք Սանկտ Պետերբուրգ լուծելու այդ խնդիրը: Մեր առջև պետք է ունենանք այդ ծրագիրը: Եթե դա չի լինում, ապա առհասարակ չպետք է լինի գլխավոր քարտուղար, եթե իհարկե դրանից հետո ՀԱՊԿ-ը գոյություն ունենա․․․

- Բելառուսի հետ մեր կոնֆրոնտացիայի հետ կապված մտահոգությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նա բարեկամանական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումների ֆոնին՝  վերջին օրերին, նրանք ընդլայնեցին իրենց ռազմատեխնիկական համագործակցությունը․․․

-Տեսեք՝ խնդիրը որն է․ Բելառուս-Ադրբեջան, Ղազախստան-Ադրբեջան շփումները հերթական անգամ վկայում են այն մասին, որ  ՀԱՊԿ-ում այնքան էլ դաշնակցային չեն հարաբերությունները անդամ պետությունների միջև: Ի՞նչ է նշանակում՝ Բելառուսը ավելի շատ է նախապատվություն տալիս Ադրբեջանի հետ իր շփումներին և համագործակցությանը, քան ՀԱՊԿ-ում իր դաշնակից Հայաստանի Հանրապետությանը: Դա նշանակում է, որ այդ կառույցը կրում է ֆիկտիվ բնույթ և ունի առավելապես դեֆեկտիվ նշանակություն: Այդ խնդիրը, իհարկե, կա, և ներկայումս Բելառուսն ու Ղազախստանը փորձում են Ադրբեջանին դարձնել ՀԱՊԿ դիտորդ, ինչին դեմ է Հայաստանը:

Հայաստանը հիմա կանգնած է բարդ խնդրի առաջ․ պետք է ընտրի, թե որին է «ոչ» ասելու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի ընտրությա՞նը, թե՞ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներկգրավելուն: Իհարկե, լավ կլիներ, որ երկուսի դեպքում էլ Հայաստանն ասեր՝ ոչ՝ պարալիզացնելով ՀԱՊԿ-ի ներսում գործընթացները: Մենք պետք է գնանք առավելագույնին:

-Շատերն ասում են, որ Ռուսաստանը կարող է իրավիճակը շտկել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այստեղ Ռուսաստանի դերը:

- Ես էլ եմ այդ կարծիքին: Վերջին հաշվով Ռուսաստանը՝ նախագահ Պուտինի հեղինակության շնորհիվ կկարողանա լուծել խնդիրը, հարթել միջադեպը: Բայց սա ընդամենը առիթ էր, հիմքում ընկած պատճառները շատ խորն են: Պուտինը կկարողանա առիթն առերևույթ վերացնել, բայց պատճառը, կարծում եմ, չի կարող հեռացնել:

-Դուք հնարավո՞ր համարում եք ՀԱՊԿ-ի առողջացման գործընթացը:

- Եթե այս հինգ պետությունն ունենան ընդհանուր շահ, ինչ-որ մեկից պաշտպանվելու խնդիր, և իրենք այդ հարցում ռազմատեխնիկական համագործակցությամբ միավորվելու հնարավորություն, ապա առողջացման խնդիր չի լինի, պետք կլինի պարզապես մի քանի տեխնիկական, կանոնադրական հարցեր լուծել և շարունակել աշխատել:

Բայց այստեղ ելակետային ընդհանուր շահն է․ կա՞ արդյոք այն, կա՞  արդյոք ընդհանուր թշնամի, ումից նրանք պետք է պաշտպանվեն:

Ռուսաստանն է հիմա փորձում որպես հակառակորդ ներկայացնել Միացյալ Նահանգներին, Եվրոպային, ինչի հետ Ղազախստանն ու Բելառուսը չեն համաձայնվում: Նրանք ասում են, որ դու խնդիր ունես, բայց մենք չունենք խնդիր նրանց հետ: Հետևաբար Ռուսաստանը մնում է մենակ՝ իր խնդիրների հետ:

-Պարո՛ն Ղազինյան, ամեն անգամ, երբ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ կապված խնդիր է առաջանում, վերսկվում են քննարկումները, թե արդյոք նպատակահարմար է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալը: Հիմա, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Կարծում եմ՝ Հայաստանը պետք է նախաձեռնի Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով խորացված երկխոսություն՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետագա մնալու մասին: Քանի որ եթե Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունն առավելապես հիմնված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հիման վրա, ինչի՞ համար է պետք բազմակողմ, մեղմ ասած, մեզ ոչ բարեկամ պետությունների հետ ձևավորված դաշինքը: Չէ՞ որ Հայաստանը և հայ ժողովուրդը երբևէ չեն կարող հաշվարկել և գոնե մտքում ունենալ մի իրավիճակ, որ Ղազախստանն ու Բելառուսը իրենց ինչ-որ մեկից կպաշտպանեն: Սա խնդիր է, որ պետք է բարձրացնել Ռուսաստանի առաջ: Եթե հաջողվի դիվանագիտական, փորձագիտական միջոցներով հասնել նրան, որ Ռուսաստանն ինքը համոզվի և հաստատակամ լինի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում այլևս անելիք չունի, ավելի լավ է դրա փոխարեն խորացնել հայ-ռուսական երկկողմ  ձևաչափով ռազմական և տեխնիկական համագործակցությունը, լավ կլինի: Այդ դեպքում լուծումները պետք է գտնել այդ տիրույթում: Բայց եթե ստացվի, որ Ռուսաստանի համար դեռևս շատ էական և կարևոր է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ապա պետք է փորձենք կառույցի ներսում լուծումներ գտնել: Դա պետք է բխի Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ շահերից:

- Հետևու՞մ եք Ռուսաստանում ծավալվող դիսկուրսներին: Այնտեղ դեռ չեն հասկացե՞լ, որ ՀԱՊԿ-ի գործունեությունն անարդյունավետ է:

- Ռուսաստանի համար այս պահին վերջնական որոշում ՀԱՊԿ-ի նշանակության և կենսունակության մասին չկա: Այն, իհարկե, նրանց համար գլխացավ առաջացնող և խնդիրներ ստեղծող կառույց է, բայց գոնե մի ինտեգրացիոն նախագիծ է ռազմատեխնիկական ոլորտում, որը Ռուսաստանն առայժմ ցանկանում է պահպանել՝ գոնե իր ազդեցության տակ ՀԱՊԿ անդամ երկրներին պահելու համար, գոնե իր վերահսկողության տակ  պահելու համար անդամ երկրների սպառազինությունների առքն ու վաճառքը: Եթե այլևս չլինի ՀԱՊԿ-ը, անդամ երկրները չեն կարողանա ռուսական զենք գնել ներքին գներով: Եթե նրանք չկարողանան դա անել, ապա բնական է, հայացքները կուղղեն դեպի ավելի որակյալ զենքը՝ ամերիկյանը, արևմտյանը: ՀԱՊԿ-ը հիմա նրանց խանգարում է դա անել:

 

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի Իրանը բարեկամ երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով. Արաղչի Գավառում ձերբակալել են Նորատուսի երկու բնակչի Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը գեղասահքի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է Համընդհանուր ապահովագրություն 2026․ ո՞րքան է վճարում բուժառուն Սպիտակ տունը դեռ չի ստացել Իրանի կողմից բանակցությունների վերաբերյալ պաշտոնական մերժում. Բարաք Ռավիդ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ը Երկու օր հետո կհոսպիտալիզացվենք ու կսկսենք բուժումը. Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գազ չի լինելու մարտի 26-ին և 27-ին «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է Ես ու Մանոն ուզում էինք բաժանվել. Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է Այլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Թրամփը արձագանքել է Քուվեյթի կողմից երեք ամերիկյան կործանիչների խոցմանը «Բարսելոնան» նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԻրանը պնդում է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռը 2,5 միլիոն դոլարի վնաս է կրել Իրանի զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի վայրում արդեն 11 մարտական հաշվարկ է աշխատում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին Արցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է Կանազ մշակույթի տունը. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Քելլոգը ԱՄՆ-ին կոչ է արել գրավել Իրանի Խարգ կղզին ԱՄՆ-ն կշարունակի Իրանի հետ բանակցել «ռումբերի միջոցով»․ Հեգսեթ Իրանի կառավարությունը հերքել է բանակցությունների մասին Թրամփի պնդումները Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել․ Քաղավիացիայի կոմիտե «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական արկածախնդրության ավարտի նշաններ դեռևս չկան․ Շոյգու Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրշակ արքեպիսկոպոսի գործով դատավորը բացարկ հայտնեց Իտալիայում հայտնաբերվել է մարդու մոտ թռչնի գրիպի H9N2 վիրուսի առաջին դեպքը Եվրոպայում Կիմիխ. Գերմանիան ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտներից չէ Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ ԿարապետյանՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Իսրայելը հրապարակել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով խաղաղության ծրագրի 15 կետերը «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ