Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թոփ 5 լավագույն ֆիլմերը նորաձևության մասին

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

Նորաձևությունը տիրել է նաև կինոմատոգրաֆիայի աշխարհին։ Նրա մասին խոսում են, քննարկում, նկարահանում աշխարհահռչակ ֆիլմեր։ Ձեզ ենք ներկայացնում նորաձևության մասին նկարահանված այն 5 հայտնի ֆիլմերի ցանկը, որոնք արժե դիտել։

Եվ այսպես, 1 հորիզոնականում է «Սատանան կրում է Prada» (The Devil Wears Prada) ֆիլմը։

Սա 2006 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգություն-դրամա է՝ հիմնված Լորեն Վայզբերգերի համանուն վեպի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Ֆրանկելը։

Ֆիլմը մի գավառական աղջկա՝ Անդրեայի (Էն Հեթուեյ) մասին է, ով  երազում է լրագրող դառնալու մասին։ Համալսարանն ավարտելուց հետո նա ստանձնում է ամենակարող Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) օգնականի պաշտոնը։ Վերջինս նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիրն է։ Անդրեան շատ է երազում նման աշխատանքի մասին՝ չիմանալով, թե ինչպիսի նյարդային լարվածության հետ է այն կապված։

2-րդ հորիզոնականում է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast At Tiffany's) հանրահայտ կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Բլեյք Էդվարդսոմն է։ Գլխավոր դերերում են Օդրի Հեփբերն ու Ջորջ Պեպարդը։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ Փոլ Վարժակը (Ջորջ Պեպարդ), գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին, տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու Հոլի Գոլայթլիի՝ (Օդրի Հեփբերն) թեթևամիտ աղջկա հետ, ով ցանկանում է ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում է անունները, հեռախոսը պահում մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում է պատուհանով և երազում «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից ու վերջապես անուն կտա իր կատվին։

 

«Կոկոն նախքան Շանելը»  (Coco avant Chanel) մեծ մոդելյեր Կոկո Շանելի կենսագրական ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2009 թվականին մեր հնգյակի 3-րդ հորիզոնականում է։

Ֆիլմի անվանման մեջ «նախքան» բառն (անգլ.՝ before, ֆր.՝ avant) արդեն իսկ արտահայտում է ֆիլմի ամբողջական միտքը՝ Գաբրիել Կոկո-ի կյանքն այն ժամանակ, երբ նա դեռ չէր դարձել Շանել։

Մանկատնից դուրս գալուց մի քանի տարի անց Գաբրիել Շանելը աշխատում է մի բարում՝ միաժամանակ կատարելով երկու աշխատանք։ Նա և՛ դերձակուհի է, և՛ երգչուհի, ով ստացել է Կոկո մականունը, մի գիշեր այդ երգը քրոջ հետ կատարելու համար։ Բարոն Բալզանի հետ իր կապի շնորհիվ Շանելը հնարավորություն է ստանում ավելի շատ ու որակյալ գլխարկներ կարելու։ Երբ Կոկոն սիրահարվում է անգլիացի բիզնեսմեն Արթուր Կեպլին, նրա առջև բացվում են նոր հնարավորություններ, բայց կյանքը դառնում է ավելի վատը, քան կար նախկինում։

Շանելին մարմնավորում է ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել Օդրի Տատուն։

 

Ջուլիանա Շնաբելյայի նկարահանած  «Սկաֆանդրը և թիթեռը»  (Le scaphandre et le papillon) կինոֆիլմ է , որը պատմում է «Elle» հանդեսի ֆրանսերեն հրատարակության խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբինի մասին, ով 1995-ին 45 տարեկանում կաթված ստացավ` ամբողջովին անդամալույծ դառնալով, բացի ձախ աչքից։ Այդ աչքը բացել-փակելու միջոցով հուշերը պատմելիս Բոբին պերճախոսորեն նկարագրում է իր ներաշխարհի տարբեր կողմերը` սեփական մարմնում կալանված լինելու ֆիզիկական տանջանքից մինչև երևակայական պատմություններն այն վայրերի մասին, ուր ինքը միայն մտովի է այցելել։

Խմբագրին մարմնավորել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Մաթյո Ամարլիկը, ով խորապես կարողանում է փոխանցել Բոբինի հույզերը։

Այս ֆիլմը 2008թ․-ին «Օսկար»-ի է արժանացել 4 անվանակարգերում։ Մեր համեստ հնգյակում այն արժանանում է 4-րդ հորիզոնականին։

 

Լավագույն հնգյակը եզրափակում է հնդկական ֆիլմարտադրության մի ֆիլմ, որը թարգմանաբար կոչվում է «Նորաձևության գերին» (Fashion): Ֆիլմի ռեժիսորը Մադխուր Բխանդարկարն է։

Ֆիլմը մի աղջկա մասին է, ով երազում է դառնալ սուպերմոդել։ Իր երազանքին հասնելու համար նա հավաքում է ճամպրուկն ու ուղևորվում Մումբայ։ Այստեղ նա հանդիպում է իր վաղեմի ծանոթին, ով էլ դառնում է նորաձևության աշխարհ վերջինիս մուտքն ապահովողը։ Բազում դժվարություններ հաղթահարելով՝ աղջիկը վերջիվերջո հասնում է իր նպատակին, սակայն սա դեռ վերջը չէ, ինչպես պարզվում է գագաթին հայտնվելն ավելի հեշտ է, քան այնտեղ մնալը․․․

 

Կազմեց՝ Շուշան Պողոսյանը

 

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր