Նյու Յորքում 170,4 մլն դոլարով վաճառել են Ամեդեո Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» կտավը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը նոյեմբերի 9-ին Նյու Յորքում 170,4 միլիոն դոլարով վաճառել են Christie's աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կտավի արժեքը, որի վրա աշխատանքը վարպետն ավարտել Է 1918 թվականին, նախնական կարգով գնահատված Էր 100 միլիոն դոլար, այն աճուրդի Էր հանվել առաջին անգամ:
Ավելի վաղ Christie's-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչ օրս Մոդիլյանիի գործերը 71 միլիոն դոլարից ավելի չեն վաճառել:
Աճուրդում նաեւ վաճառվել Է ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի «Բուժքույրը» նկարը: Նկարի դիմաց աճուրդային տունն ստացել Է 95,4 միլիոն դոլար: Ինչպես հայտնել են աճուրդային տան պաշտոնական ներկայացուցիչները, ավելի վաղ Լիխտենշտայնի գործերն աճուրդով երբեք չեն վաճառվել այդքան խոշոր գումարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



