Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ իշխանությունն այլևս չի վախենում հակահեղափոխությունից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհարկե, մեծ հաշվով չի որոշելու ընտրության հաղթողին, քանի որ հաղթողը արդեն որոշված է, ու որոշված է այլ հանգամանքների բերումով: Բայց քարոզարշավի բնույթը կարող է թույլ տալ մոտավորապես պատկերացնել այն քաղաքական համակարգը, որն ունենալու ենք առաջիկայում, այն հիմնական ուղղությունները, որոնցով հիմնական դերակատարները իրացնելու են իրենց գործունեությունը: 

Այս իմաստով հատկապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք առաջիկա քարոզարշավը լինելու է նախորդ քարոզարշավների, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նման կոշտ, հագեցած սև– սպիտակի, հակահեղափոխության վտանգների մասին շեշտադրումներով: Առաջին հայացքից իշխանությունները առաջիկա ընտրություններին գնում են այլ, Երևանի ավագանու քարոզարշավային տրամաբանությունից տարբերվող հռետորաբանությամբ: Մի կողմից սա, իհարկե, կարելի է բացատրել ընտրություններում միանշանակորեն հաղթելու նրանց գիտակցումով: Մյուս կողմից, սակայն, անկախ հաղթելու երաշխիքներից, կան այլ հանգամանքներ ևս:

Ամենակարևոր հանգամանքը, թերևս, հակահեղափոխություն կոչվող ուժերի դիմադրության հնարավորությունների սակավությունն է: Չնայած այն հանգամանքին, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ ՀՀԿ–ն շանս է ստանում ներկայացված լինել գալիք խորհրդարանում, լուրջ դիմադրություն ո՛չ ընտրությունների ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նրանցից սպասել հնարավոր չէ: Սուր, կոշտ քննադատություն միգուցե, բայց այնպիսի դիմադրություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը հիմնովին, այս պահին լինել չի կարող: Խնդիրն առավելապես ոչ թե ՀՀԿ–ի դիմադրության ռեսուրսի մեջ է, այլ այն համակարգող անձանց տարբերության: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը համընկավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, նրա շուրջ նախկին վերնախավի կոնսոլիդացիայի նշանների, ինչպես նաև հայտնի սկանդալային ձայնագրության հետ: Այս բոլոր հանգամանքները հեղափոխության համար ամբողջացան որպես հակահեղափոխության ռեալ, գործուն վտանգ, որը ուներ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն:

Չնայած ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ հեղափոխության քննադատության հռետորաբանության շրջանակներում, սակայն, ակնհայտ է, որ այն ժամանակ և հիմա կան տարբեր թիրախներ. պլան մաքսիմումից ՀՀԿ–ն՝ որպես նախկին վերնախավի առաջամարտիկ, անցել է պլան մինիմումի՝ պարզապես հայտնվել խորհրդարանում: Թերևս այստեղ մեծ դերակատարություն է ստանձնել այն հանգամանքը, որ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու նշաններ ցույց տալուց հետո ՀՀԿ–ն կրկին վերադարձավ Սերժ Սարգսյանի վերահսկողության դաշտ: Իսկ սա էականորեն փոխում է թե՛ ՀՀԿ–ի ֆունկցիոնալությունը առաջիկա պրոցեսներում, թե՛ այդ ֆունկցիոնալության հանդեպ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ–ի, այլևս լուրջ վտանգ չեն տեսնում: Ավելին՝ ի դեմս ՀՀԿ–ի, որը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունը տեսնում է որոշակի պատնեշ Քոչարյանի ու նախկին վերնախավի՝ նրա շուրջ պոտենցիալ կոնսոլիդացիայի ճանապարհին: 

Իհարկե, թե՛ ՀՀԿ–ն, թե՛ իշխանությունը քարոզարշավի շրջանակներում հատվելու են, միմյանց հանդեպ լինելու են սուր և կոշտ: Սակայն ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն է հրաժարվել իրավիճակը հետ շրջելու գայթակղությունից, մյուս կողմից իշխանություններն այլևս չեն տեսնում այդ վտանգը:

Քարոզարշավի բովանդակությունն ու ռիթմը, ըստ այդմ, սպասվում է, որ կլինի առավել հանդարտ: Այդ ռիթմի թելադրողն իշխանությունն է, ու առաջին ազդակներն առայժմ հուշում են այդ հանդարտության մասին: Այն թերևս նկատելի է ուժերի մեծամասնության մոտ: ՀՀԿ–ն, իհարկե, նոր կարգավիճակից ելնելով փորձելու է սադրել իշխանությանը՝ նրանց քննարկումների մեջ ներքաշելով: Բայց դա արվելու է հընթացս, որպես քարոզչական առանձին, ոչ թե հիմնական ուղղություն: Հիմնական ուղղության կրողը՝ Վիգեն Սարգսյանը, կարծես թե դիրքավորվում է առավել կառուցողական քննադատության շրջանակներում: 

Առայժմ հանդարտ ռիթմից դուրս է մնում «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հրապարակային ելույթներում նկատվում են հակահեղափոխության մասին հիշատակումներ, չնայած ինքը՝ պարոն Մարուքյանը, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պնդում էր, որ որևէ հակահեղափոխություն չկա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իշխանության բանեցրած քարոզչական մարտավարությունը դուր է եկել պարոն Մարուքյանին և վերջինս պատրաստվում է բացառապես հակաքարոզչության այդ տրամաբանությունը կիրառել արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն է