Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին պայմանագրային զինծառայող է վթարի ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զաքարյանը Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գործելով՝ գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



