Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 200 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 14-ին Կիեւում եղանակի ցրտելուց հետո 192 մարդ մերկասառույցի պատճառով վնասվածքեր է ստացել, հաղորդում է Gazeta.ru-ն`վկայակոչելով «112 Ուկրաինային»:
«Գրանցման մեկնարկից հետո՝ նոյեմբերի 14-ից, տուժել է 168 մեծահասակ եւ 24 երեխա», - ասել է առողջապահության վարչության մամուլի քարտուղար Նատալյա Վիշնեւսկայան:Նրա խոսքով, վերջին օրվա ընթացքում՝ նոյեմբերի 16-ին, մերկասառույցի հետեւանքով 25 մեծահասակ եւ չորս երեխա վիրավորվել են:
Նշվում է, որ վատ եղանակի առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, Կիեւում մեկ օրում 500-ից ավելի վթար է տեղի ունեցել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



