«Բարսելոնան» գալիք տարվա ամռանը կփորձի ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպանին
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել նոր կիսապաշտպանի,- գրում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ Հոլանդիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել 30-ամյա Սերխիո Բուսկետսին, ով չունի արժանի փոխարինող «կապտանռնագույնների» ճամբարում:
Այս տարվա ամռանը «Բարսելոնան» արդեն փորձել է ձեռք բերել Դե Յոնգի տրանսֆրեը, սակայն հոլանդական ակումբը հասկացրել է, որ մտադիր չէ բաժանվել կիսապաշտպանից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



