Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասին, որտեղ Ա. Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից:

«Հայաստանի լիազորությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտվում են 1 տարի անց: Դուք լավ գիտեք, որ այս պաշտոնը թափուր մնաց Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց հետո: Գլխավոր քարտուղարի նոր թեկնածուն ընտրվելուց հետո միայն 5-6 ամիս ստիպված է լինելու ադապտացվել, ծանոթանալ Կազմակերպության արած-չարածին, և մինչև դա տեղի կունենա, նրա լիազորությունները կավարտվեն, 1 տարին կվերջանա: Բելառուսը այբբենական կարգով հաջորդում է Հայաստանին և այս տեսանկյունից գլխավոր քարտուղարի պաշտոնը տալ Բելառուսին արդարացված է»,- նշեց Տարասովը:

Միաժամանակ վերջինս շեշտեց, որ նիստից հետո Ադրբեջանի դեսպանի հետ Լուկաշենկոյի հանդիպումն այդքան էլ ճիշտ չէր:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից, ով ոչ անդամ-պետությանը ներկայացնել է ՀԱՊԿ-ում քննարկված հարցերի մասին տեսակետներ, Ստանիսլավ Տարասովն այսպես արձագանքեց. «Նայեք, ՀԱՊԿ անդամ-երկրների առաջին դեմքերը՝ նախագահները, պետք է որ ունենան պայմանավորվածություն, որ ենթադրենք չեն բարձրաձայնում, չեն հրապարակում ՀԱՊԿ-ում քննարկված հարցերը: Բայց ելնելով նրանից, որ Լուկաշենկոն ու Նազարբաևն իրենց այդպես են պահում, հրապարակում են քննարկածը, նշանակում է, որ նման պայմանավորվածություն չկա»:Քաղաքագետը շեշտեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկված թեկնածուն համաձայնությամբ ընդունվում է բոլոր պետությունների ղեկավարների կողմից, իսկ նրան հետ կանչելիս Հայաստանը նախապես չի զգուշացրել անդամ-պետություններին:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ռուսական ռազմական վերնախավի հետ հանդիպումների հնարավորություն ունի, նա տեղյակ է ամեն ինչից, ուստի սա շատ կարևոր պաշտոն է, առանցքային ռազմաքաղաքական պաշտոն է: Հայաստանը խախտեց, չտեղեկացրեց ոչ մեկին ու հետ կանչեց իր թեկնածուին: Հայաստանը պետք է խնդիրն այլ կերպ լուծեր, պետք է տեղյակ պահեր ՀԱՊԿ անդամ-պետություններին, չէ՞ որ նրա թեկնածությունը հաստատվել է բոլոր անդամ-պետությունների նախագահների կողմից: Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ուրիշ կերպ վարվել, խախտեց ընթացակարգը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

Ըստ նրա՝ շատերը փորձում են տեղի ունեցածը ներկայացվել որպես ՀԱՊԿ-Հայաստան խնդիր, բայց դա սխալ է:

 

 

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել