Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի և «Փաստի» համատեղ շարքի շրջանակներում այս անգամ հյուրընկալել ենք ախտաբան Վահագն Մկրտչյանին: Մինչ զրույցի բուն թեմային՝ արյան բիոպսիոն հետազոտությանը, արյան քաղցկեղներին անդրադառնալը, բժիշկն ընդգծում է նման ձևաչափերի ու զրույցների կարևորությունը:

«Նման ձևաչափերը ոչ միայն բարձրացնում են մեր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն առողջական խնդիրների վերաբերյալ, այլև հուշում, թե նկարագրված առողջական խնդիրների ժամանակ ինչպե՞ս գրագետ վարվել ախտորոշման և բուժման հարցերի դեպքում, ինչպե՞ս չվատնել թանկարժեք ժամանակը թե՛ ինքնաբուժության, թե՛ ներկայում շատ տարածված «ինտերնետային» ինքնախտորոշման և բուժումերի վրա»,–ասում է բժիշկը:

Իրազեկվածության խնդիրն ու աննկատ զարգացող արյան քաղցկեղի տեսակները

Հաշվի առնելով նաև «Դավիդյանց լաբորատորիաների»–ի թիմի մեծ փորձն ու հնարավորությունները՝ Վահագն Մկրտչյանն անցնում է մասնագիտական դաշտ և անդրադառնալով վերոնշյալ թեմաներին՝ ընդգծում. «Մեր ախտորոշիչ կենտրոնում հիվանդը նախ կարող է հանձնել արյուն՝ ընդհանուր հետազոտություն կատարելու նպատակով, որի շնորհիվ արդեն կարելի է նկատել արյան պատկերի մեջ տարբեր ցուցանիշների շեղումները: Շատ դեպքերում հենց այդ ժամանակ է հայտնաբերվում, որ արյան հետ կապված խնդիր կա: Եվ դա հուշում է բժիշկներին, որ պետք է ավելի խորը սկսել ուսումնասիրել և հետազոտել հիվանդին: Գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտություն  է առաջանում կատարել բիոպսիոն հետազոտություններ: Մեծացած ավշահանգույցներից կատարված բիոպտատների դեպքում նախ կատարվում է սկզբնական բազային հետազոտություն, այնուհետև մեծ մասի դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ ախտորոշիչ իմունոհիստոքիմիական հետազոտություններ, որ պարզ դառնա՝ արդյո՞ք այդ մեծացած ավշահանգույցը ինչ–որ ինֆեկցիոն, ռեակտիվ փոփոխությունների հետևանք է, թե՞ այնտեղ կա ուռուցքային, երբեմն մետաստատիկ կամ ավշահանգույցի լիմֆոպրոլիֆերատիվ փոփոխություններ, օրինակ՝ լիմֆոմա»:

Բժիշկը նաև հավելեց,որ իրենց դիմում են նաև ախտորոշման երկրորդ, նույնիսկ երրորդ կարծիք ստանալու համար, կամ դեպքի վերաբերյալ արտերկրի հետ կոնսուլտացիա կազմակերպելու նպատակով, որովհետև «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ն միշտ ակտիվ համագործակցում է արտերկրի հեղինակավոր կենտրոնների և մասնագետների հետ:

«Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մոտ այս առումով իրազեկվածության մակարդակը այնքան էլ բարձր չէ, և դրա համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ուզում եմ շեշտել, որ արյան քաղցկեղի շատ տեսակներ երբեմն զարգանում են բավականին աննկատ, ունեն քրոնիկ, դանդաղ ընթացք, և հիվանդի կամ հիվանդի հարազատի համար գրեթե անհնար է սկզբնական փուլում տարբերակել հիվանդությունը: Շատ դեպքերում հիվանդը նույնիսկ չունի որևէ գանգատ, այդպիսի շատ վիճակներ հայտնաբերվում են բացառապես պատահական՝ ընթացիկ կամ պրոֆիլակտիկ հետազոտությունների, արյան ընդհանուր հետազոտությունների ժամանակ»,–շեշտում է բժիշկը: 

Նախանշաններ, որոնք կարող են հուշել կամ զգուշացնել

Վահագն Մկրտչյանը թվարկում է այն նախանշանները, որոնք կարող են հուշել կամ զգուշացնել հիվանդներին. «Արյան քաղցկեղների ամենատարածված խմբի մեջ են լեյկեմիաները՝ «սպիտակարյունությունները»: Լեյկեմիաների բազմաթիվ տարատեսակներ կան, դրանցից որոշները զարգանում են շատ արագ և ունեն արագ, սուր ընթացք: Հիվանդը հնարավոր է զգա իրեն շատ վատառողջ, շատ դեպքերում հիվանդությունը կարող է սկսվել հանկարծակի՝ ինչպես մրսածությունն ու հարբուխն են: Այլ տեսակները կարող են զարգանալ շատ երկար, ունենալ խրոնիկ ընթացք, մինչև ի հայտ գան որևէ հիվանդության երևույթներ: Նման դեպքերում հիվանդության մասին հիվանդը կարող է իմանալ պատահական՝ հանձնելով հերթական, ընթացիկ արյան հետազոտությունը: Հաջորդ տեսակը լիմֆոմաներն են, որի հիմնական ախտանշանը մարմնի տարբեր մասերում արտափքվող, մեծացած ավշահանգույցների առկայությունն է, որը հիվանդը շատ արագ և հեշտ կարող է նկատել և դիմել բժշկական օգնության: Այլ է, երբ դրանք հայտնաբերվում են զանազան ռենտգեն հետազոտությունների ժամանակ և գտնվում են մարմնի ավելի խորանիստ հատվածներում: Խորանիստ ախտահարված և մեծացած ավշահանգույցները կարող են սեղմել ներքին օրգաններին և առաջացնել հազ, հևոց, ցավեր կրծքավանդակում, որովայնում և ոսկրերում: Կարող է մեծանալ հիվանդի փայծաղը՝ առաջացնելով լցվածության և վքնածության զգացողություն: Լիմֆոմաներին բնորոշ այլ ախտանիշներից են ջերմության բարձրացումը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը, հոգնածության զգացումը, քաշի անբացատրելի կորուստը, մաշկի անբացատրելի քորը: Մյուս տեսակը անեմիան է՝ սակավարյունությունը, երբ կարող են նկատվել հոգնածության, թուլության զգացում, հևոց, գլխապտույտ, գունատ մաշկ, ցավեր կրծքավանդակում»:

Որպես տարածված տեսակ՝ բժիշկն առանձնացրեց նաև արյան մակարդելիության հետ կապված խնդիրները, երբ կարող են նկատվել արյունահոսող լնդեր, մաշկի վրա կետային կարմիր արյունազեղումներ՝ նույնիսկ շատ աննշան վնասվածքներից, կամ առանց որևէ պատճառի ծանրության զգացում և այլն:

Որոշիչ դերն ու հիվանդության վաղ հայտնաբերման կարևորությունը

Բժիշկը շեշտում է՝ ինչպես այլ հիվանդությունների, այնպես էլ արյան քաղցկեղների պարագայում շատ կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը:

«Կարևոր է նաև ճշգրիտ և արագ ախտորոշումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ մասնագետների կողմից իրականացվող բուժումը և հետագա հսկողության սահմանումը: Ամբողջ աշխարհում շատ մեծ ուշադրություն է դարձվում այս ոլորտին և բավականին լուրջ առաջընթաց և ձեռքբերումներ կան: Մեծ են հաջողությունները մանկական օնկոհեմատոլոգիայի բնագավառում, շնորհիվ վաղ հայտնաբերման, հստակ և արագ ախտորոշման և արհեստավարժ մասնագետների կողմից բուժման և հետագա հսկողության, այսօր շատ հիվանդների համար արյան քաղցկեղ ախտորոշումը դատավճիռ չէ: Ցավոք, սակայն, կան նաև շատ արագ, անսպասելի զարգացող և չարորակ ընթացք ունեցող ձևեր: Որոշիչ դեր ունի նաև կոմպետենտ մասնագետի կողմից բուժման համապատասխան տակտիկայի, դեղորայքի ադեկվատ ընտրության և կիրառման հարցը: 

Վերը նկարագրված սիմպտոմների առաջացման ժամանակ անհապաղ դիմել բժիշկներին. սա իմ խորհուրդն է մեր ընթերցողներին: Բարեբախտաբար, այսօր Հայաստանում ունենք այս բնագավառը ներկայացնող բավականին կոմպետենտ մասնագետներ, եզակի, հիանալի, ժամանակակից տեխնիկայով և արհեստավարժ մասնագետներով հագեցած արյունաբանական կենտրոն: Ինչպես նաև՝ «Դավիդյանց լաբորատորիաների» նման հագեցած ԱԿ, որտեղ հնարավորություն կա ախտորոշելու նման բնույթի հիվանդությունները»,–ասաց նա՝ ընդգծելով, որ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, հետազոտությունները կատարվում են հայտնի համաշխարհային արտադրողների կողմից մատակարարվող նյութերով և պարագաներով:

Մասնագիտական թիմը՝ արագ, ճշգրիտ ախտորոշման գրավական

«Կենտրոնի հետազոտությունների ընթացքում օգտագործվում են ժամանակակից նյութեր, անընդհատ կիրառվում են որակի վերահսկողության արդյունավետ միջոցներ և համակարգ: Արյան քաղցկեղների ախտորոշման մեջ գրեթե միշտ օգտագործվում են իմունոհիստոքիմիական և մոլեկուլ յար գենետիկական հետազոտություններ: Կենտրոնն ապահովված է բազմաթիվ որակյալ իմունոհիստոքիմիական մարկերներով, ունենք այդ մարկերների բավականին լուրջ և լայն արսենալ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել գրեթե ցանկացած նորագոյացություն կամ նորագոյացության մետաստազ»,–նշեց բժիշկը:

Վ. Մկրտչյանն ընդգծեց նաև, որ ԱԿ–ում գործընթացների գերակշռող մասն ամբողջովին ավտոմատացված է:

«Այդ հանգամանքն էականորեն բարձրացնում է հետազոտության որակը, արագությունը, և նվազեցնում է մարդկային գործոններով պայմանավորված սխալները և թերությունները»,–նշեց մեր զրուցակիցը՝ զուգահեռ կարևորելով նաև մասնագիտական թիմի գաղափարը:

««Դավիդյանց լաբորատորիաներում» Հայաստանում առաջին անգամ ներդրվեց և սկսեց գործել բժիշկ–ախտաբանների մասնագիտական թիմի և թիմային աշխատանքի գաղափարը, որը ընդունված է աշխարհի շատ՝ հատկապես զարգացած երկրներում և նմանատիպ կենտրոններում: Նեղ մասնագիտացված թիմի կազմում բժիշկները ավելի շատ հնարավորություն ունեն ավելի խորն ուսումնասիրել իրենց մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը, ծանոթանալ ժամանակակից գրականությանը, չափորոշիչներին և նորություններին, մասնակցել հեղինակավոր վերապատրաստումներին, գործնական շփվել ոլորտի հեղինակավոր կարծիք ստեղծող մասնագետների հետ, ինչը, ի վերջո, նպաստում է հիվանդությունների ավելի ճշգրիտ, ավելի արագ, ավելի մասնագիտացված ախտորոշմանը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Վերջապես հայր կդառնամ. Կարո Հովհաննիսյանի անկեղծ զրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ Միկոյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահինՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Սեպտեմբերյան նոր պատերազմ են պատրաստում՝ ծանր հետեւանքներով. ՓաշինյանՓաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Լոռու ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքՄեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտելԱջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը․ ShamshyanՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար Զատիկը երջանկություն կբերիՀայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջՀայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր