Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

«Եթե խորհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Բացի դրանից՝ մենք շատ հիմնավոր ներկայացրեցինք, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց էր լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների: Կարծում եմ բոլորն էլ տեսան, որ հենց այսօր այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: Հենց այս պահին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և նախագիծը քննարկման դնելու համար: 

Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը, պարզապես այստեղ խոսքը կոնկրետ անձերի ինստիտուտին էր վերաբերվում, իսկ մենք նախաձեռնել ենք համակարգային անձեռնմխելիության երաշխիքներ ապահովող նախագծի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը`ՀՀԿ-ի իր գործընկերներին խորհուրդ տալով «նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում գոնե չօգտագործել Հայ առաքելական եկեղեցին ու մեր քրիստոնեական հավատքը»: Նա կարծում է, որ դա առնվազն պարկեշտ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջ