Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի. Եվրամիության կոչը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը կոչ է արել ԱՄՆ-ին գնահատել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրից դուրս գալու հնարավոր հետևանքները: Այդ մասին Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Ավստրիայի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է շարունակեն կառուցողական երկխոսությունը համաձայնագրի պահպանման ուղղությամբ և «ապահովեն դրա լիարժեք իրականացումը, ինչը կարևոր է եվրոպական և համաշխարհային անվտանգության առումով»:
«Այդ պատճառով է, որ մենք դիմել ենք ԱՄՆ-ին, որպեսզի գնահատական տա, թե ինչ հնարավոր ազդեցություն կունենա համաձայնագրից դուրս գալն իր և բոլորիս անվտանգության վրա», - նշել է ԵՄ նեկայացուցիչը:
Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին «արձագանքել համաձայնագրի կատարման առնչությամբ Եվամիության մտահոգություններին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի», - հայտարարել է նա:



