Հնդկաստանում վագրը հետապնդել է զբոսաշրջիկների ավտոմեքենան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Թադոբա-Անդհարի արգելոցում վագրը հետապնդել է զբոսաշրջիկների ավտոմեքենան, որը վագրից եւ նրա ձագերից չի պահպանել սահմանված հեռավորությունը, հայտնում է Indian Express-ը:
Միջադեպը մտահոգել է վայրի բնության պաշտպաններին, որոնք տուրօպերատորներից եւ տուրիստներից պահանջել են արգելոցում շրջելիս խիստ պահպանել անվտանգության կանոնները:
«Հայտնի է, որ նախկինում էլ, վագրը, որը մոտ երեք տարեկան է, հետապնդել էր զբոսաշրջիկների մեքենան: Միջադեպից հետո արգելոցի տնօրինությունը զգուշացրել էր գիդերին եւ վարորդներին զբոսաշրջիկներին հեռու պահել տարածքում բնակվող վագրերից», - ասել է արգելոցի տնօրենը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



