Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակնկալում եմ, որ նախագահ Մակրոնը շատ ամուր կլինի Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ. ֆրանսահայ պատգամավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի սենատի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանի խոսքով՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը մեծ հնարավորություն էր՝ հիշելու խաղաղության արժեքը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց և շնորհակալություն հայտնեց իր երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ այն ժամանակներում, երբ համարում է, որ «մուլտիլատերալիզմը» կորցրել է իր քաշը, նա կարևորեց օրվա հնարավորությունը՝ հավաքելով բոլոր պատերազմող կողմերին՝ նշելու դիվանագիտության հաղթանակը ուժի կիրառման նկատմամբ:

«Մեկ խաղացողին էլ բացառելը այդպիսի զգացողություն չէր առաջացնի և հակասական կլիներ գագաթնաժողովի ոգուն»,- ասաց նա՝ նկատելով, որ այնուամենայնիվ ներկա էր միայն մեկ երկիր, որը չի հաշտվում իր սեփական պատմության հետ, և այդ երկիրը Թուրքիան էր:

Tert.am-ը ֆրանսահայ պատգամավորից մեկնաբանություն է վերցրել Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունեցած Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ կտրականապես դեմ էին արտահայտվել նոյեմբերի 11-ին Փարիզում անցկացվելիք Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցության նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին:

Էրդողանին Փարիզում տեսնել չցանկանալու գլխավոր պատճառներից էին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը, Կիպրոսի և Թուրքիայի քուրդ բնակչության դեմ վարած քաղաքականությունը, հակասեմական տրամադրությունների պարբերական բորբոքումն ու երկրում խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտումները:

 
 



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ էր արվել «հստակ ուղերձ հղել Էրդողանին, որ փարիզյան միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում, որ Ֆրանսիան հավանություն է տալիս նրա վարած քաղաքականությանը»:

Ֆրանսահայ պատգամավոր Դանիել Ղազարյանի դիտարկմամբ՝ երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումն իսկապես մինչ հիմա Թուրքիայի դիվանագիտության առանձնահատկությունն է և ազգայնականության հիմքում է ընկած: «Այդ առումով Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեր Ցեղասպանության թեմայով գագաթնաժողովին և քննադատվեր իր ներկայիս վարքագծի համար»,- ասաց նա:

Դանիել Ղազարյանն այնուհետև նշեց, որ ինքն ակնկալում է, որ նախագահ Մակրոնը շատ ամուր կլինի Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ:

«Նա պետք է պարզ դարձնի, որ խաղաղության գագաթնաժողովը ճանապարհ չէ Թուրքիայի համար հեռանալու իր անցյալից, այնպես որ խաղաղության տոնակատարությունը հնարավոր է միայն,  եթե բոլոր դերակատարները ճանաչում են իրենց գործողությունների իրականությունը: Ես նաև հույս ունեմ, որ կառավարությունն իր դաշնակիցների հետ ետ կմղի այն ճնշումներն ու սպառնալիքները, որոնց հետ առերեսվում են Եվրոպայում Թուրքիայի կառավարությանն ընդդիմացողները»,- ասաց Դանիել Ղազարյանը՝ նշելով, որ դա էլ հիմնականում նա փորձել է ներկայացնել նախագահին ուղղված բաց նամակում:

 

 

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով