Մի մեքենա ու 5 մլն դրամ. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է երկու առանձնատուն:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված` պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը Հակոբ Հակոբյանը ներկայացրել է դեռ 2018թ. հուլիսին:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Հակոբ Հակոբյանը, որպես շարժական գույք, հայտարարագրել է «MERCEDES–BENZ 260 E» մանիշի ավտոմեքենա:
Նշված ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն ՀՀ դրամ և 7500 ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 943 200 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



