Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի հետհեղափոխական զարգացումն է, հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՅԴ անդամը չի բացառում համագործակցությունը ՔՊ-ի, ՀՀԿ-ի կամ այլ ուժերի հետ. «Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում»:

- Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք, եթե այո, ապա որ ընտրատարածքում:

- Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ, իսկ ընտրատարածքի մասով դեռ կամուկացի մեջ եմ:

- Դուք մոտ մեկ տարի Շիրակի մարզպետի պաշտոնում եք եղել, Շիրակի մարզն ընդգրկող, թե՞ այլ ընտրատարածքում կարող է առաջադրվեք:

- Ես գրանցված եմ և ապրում եմ Երևանում: Շիրակում եղել եմ մեկ տարի, բայց բավականին դրական հետք եմ թողել: Այնպես որ, երկու այլընտրանքն էլ կա՝ կամ Շիրակում, կամ Երևանում: Կուսակցության հետ պետք է քննարկեք հարցը և վերջնական որոշում կայացնենք:

- Շիրակի մարզում պայքարը բավականին թեժ է՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ներկայիս մարզպետ Կարեն Սարուխանյան:

 
 

Այդ պատճառո՞վ է, որ հնարավոր է Շիրակում չառաջադրվեք:

- Ոչ, կուսակցության նպատակահարմարության խնդիրն է: Կարծում եմ՝ Երևանում շատ ավելի թեժ է լինելու: Ես գրանցված եմ Արաբկիրում, այսինքն, եթե Երևանում առաջադրվեմ, ապա Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ ընտրատարածքում:

- Ընդհանրապես, ընտրություններում Ձեր անհատական և կուսակցության շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

- Դրական: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր սկզբունքները և կարող ենք լինել իրական այլընտրանք՝ հանդես գալով ազգային արժեքների պահպանման և սոցիալական արդարության միջև:

- Կարծո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում նվազագույնը ներկայացված 3 ուժերից մեկն է լինելու:

- Ընտրություններից առաջ կանխատեսում անելը ճիշտ չէ, բայց, իհարկե, այդպես եմ կարծում: Ես լիահույս եմ, վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք, մենք աջակցել ենք հեղափոխությանը, մեր խնդիրն ուղղակի հետհեղափոխական զարգացումն է: Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման: Մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր թե երկրի զարգացման ուղղությամբ, թե սոցիալ-տնտեսական քաղաքականությունում, մասնավորապես, այդ 100 հազար հոգուն դուրս թողնելը հանրային հատվածից, 800 հազար հոգուն «բեռ» կոչելը: Վտանգներ ենք տեսնում նաև արտաքին քաղաքականությունում և այստեղ մենք ունենք մեր մոտեցումները ու պատկերացումները:

- Վարչապետի խորհրդականի՝ 100 աշխատակիցներին պետական ապարատից կրճատելու և Նիկոլ Փաշինյանի՝ «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու» հայտարարությունների մասի՞ն է խոսքը:

- Այո, պետությունը չի կարող այդպես անել: Այսինքն՝ պետությունը պետք է պատասխանատու լինի բոլորի նկատմամբ:

- Ներկայիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ  պետական ապարատն ուռճացված է, պետք է օպտիմալացում լինի և պետական ծառայողները մասնավոր սեկտորում տեղավորվեն: 

- Նախ պետք է այլընտրանք ստեղծել այդ մարդու համար: Եթե դու իր համար այլընտրանք չես ստեղծում, նրան ուղղակի շպրտում ես դուրս: Իսկ հաշվի առնելով մեր ազգի մոբիլությունը, այդ մարդն իր տունը կվաճառի, ճամպրուկը կհավաքի և երկրից կգնա: Առանց այդ էլ դեմոգրաֆիական աղետի առաջ ենք կանգնած, հիմա էլ թողենք, որ ևս 50-100 հազար հոգի գնա՞ն:

- Դաշնակցությունը 2016 թ.-ին ՀՀԿ-ի հետ էր կոալիցիայի մեջ, այնուհետև դուրս եկավ, հտագայում «Քաղաքացիական պայմանագրի» հետ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեցիք և մի քանի ամիս անց դուրս եկաք, նաև  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման համար շատերը ՀՅԴ-ին էին մեղադրում: Այդ վերջին տարիների իրադարձությունները չե՞ն ազդի ՀՅԴ ձայների վրա:

- Երկու պատգամավոր չեն եկել, բայց քանի՞ հոգի չեն եկել, ովքեր իրենց հավատարմությունն էին հայտնել վարչապետին և իշխող քաղաքական թիմին: Նրանք, ովքեր քննադատում էին ՀՅԴ-ին անձրև գալու կամ շոգ լինելու համար, միևնույն է, մեր ընտրազանգվածը չեն: Տեսեք, մենք ՀՀԿ-ի հետ 1998 թ.-ից ենք եղել, այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, երկրին սպառնաց սոդոմ-գոմորով, պատերազմով, մերժում էր Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածն էր գրել և այստեղ արդեն պետք էր պետությունն ուժեղացնել և թե՛ Ղարաբաղի, թե՛ Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցում հզոր դիրքորոշում էր պետք որդեգրել: Բայց վերջին մի քանի տարիների փորձը մեզ ցույց տվեց, որ երկրում, քանի դեռ չի ձևավորվել իրական կոալիցիոն կառավարում, որտեղ կառավարության մասնակցությունը պայմանավորված է ԱԺ-ում մասնակցությամբ, կառավարությունում մասնակցելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Մենք կառավարության մաս էինք, որոշակի հաջողությունների հասանք, բայց հաջողությունների հետ մեկտեղ նաև, փաստորեն, կրել ենք ձախողումների պատասխանատվությունը:

- Առաջիկա ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ն առանձի՞ն է մասնակցելու:

- Այո:

- Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՀԿ-ի կամ ՔՊ-ի, կամ այլ ուժի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք:

- Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում: Այսինքն, համագործակցում են ոչ թե կուսակցությունների հետ, այլ համագործակցության բազիսը խնդիրն է, որը պետք է լուծել, և նաև ընդդիմության բազիսն է խնդիրը, որը պետք է լուծել:

 

 

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո