Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի Ֆելիքս Ցոլակյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆԳյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտեց Բալասանյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի9-ին: Ֆելիքս Ցոլակյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



