ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմ չի ուզում. Պոմպեո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ սառը պատերազմ սկսելու ցանկություն չունի: Ինչպես գրում է РИА Новости-ն, Պոմպեոն նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ նոյեմբերի 9-ին, Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ ռազմավարական երկխոսությունից հետո:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Պեկինն ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենա իր գործողություններին:
«ԱՄՆ-ը Չինաստանի հետ սառը պատերազմի քաղաքականություն չի հետապնդում: Ընդհակառակը՝ ԱՄՆ-ն ուզում է, որ Չինաստանը պատասխանատու կերպով գործի», - հայտարարել է Պոմպեոն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



