Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են բարդ պրոբլեմները լուծում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Բոլորս էլ պարբերաբար ունենում ենք խնդիրներ, որոնք ստիպված ենք լինում լուծել, սակայն քչերը գիտեն, որ յուրաքանչյուրիս մոտեցումը նման իրավիճակներում մեծապես պայմանավորված է նրանով, թե հորոսկոպի որ նշանի տակ ենք մենք ծնվել։ Եվ այսպես, ինչպես են լուծում խնդիրները հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները...

Խոյ

Խոյը լուծում է խնդիրը՝ անկախ նրանից, թե որքան է այն մեծ։ Ընդ որում, նա դա անում է միանգամից, ինքնուրույն, հպարտորեն ու լուռ։

Ցուլ

Ցուլը սկզբում լուծում է խնդիրը, հետո պատմում է բոլոր-բոլորին, իսկ եթե ճար ունենա, ապա նաև թերթում կհրապարակի, որ հաստատ իմանա, որ բոլորին է հայտնել այս մասին։

Երկվորյակներ

Նրանք կկիսվեն իրենց խնդրով ու կփորձեն այն գցել Խոյի ուսերին, իսկ եթե Խոյը չհամաձայնեց, Աղեղնավորը կա ու կա։

Խեցգետին

Նա կսկսի վաղօրոք լացել ու որպեսզի ձայնը կտրի, ինչ-որ մեկը ողջ խնդիրն իր վրա կվերցնի՝ Խեցգետնի փսլինքներով հանդերձ, իսկ եթե ոչ ոք, այնուամենայնիվ, չանի դա, ապա Խեցգետինը կանի դա ինքնուրույն, և պարզ չէ, թե ինչ իմաստ կար այդքան նվնվալու, եթե ի սկզբանե նա կարող էր լուծել խնդիրը։

Առյուծ

Առյուծը բոլորին կհավաքի, ինքնուրույն կլուծի խնդիրը, կխոնարհվի, կվերցնի ծաղիկները, ինքնագրեր կբաժանի ու կգնա։

Կույս

Կույսը կտխրի, հատկապես եթե այդ խնդիրը նա չէր էլ պլանավորել, հետո կմտածի, լուծում կգտնի, կլուծի խնդիրը և հետևություններ կանի։

Կշեռք

Կշեռքները սկզբում կկշռեն խնդիրը, հետո մի հատ էլ կկշռեն ու հետևություն կանեն, որ այն չափազանց ծանր է իրենց համար ու կթողնեն Առյուծի կամ Խոյի վրա։ Ընդ որում, Կույսերի վրա հույս դնել պետք չէ, որովհետև Կույսը միանգամից կտա Կշեռքի ճակատին, քանզի Կույսերի մոտ միայն օրակարգային խնդիրներ են լինում։

Կարիճ

Կարիճը կնայի, ուրախ կբացականչի՝ «Վա՛յ քո արա, էս ի՜նչ պրոբլեմ ա» ու կմոռանա դրա մասին։

Աղեղնավոր

Աղեղնավորը կտխրի, հետո կուրախանա, ապա երկար կծիծաղի ինքն իր ու խնդրի վրա, հետո կհիշի բոլոր այն խնդիրները, որոնք ունեցել է կյանքում, կպատմի այդ մասին բոլորին ու կմոռանա խնդրի մասին։ Արդյունքում, եթե խնդիրը չկորի ինքն իրեն, ապա այն ստիպված կլինի լուծել հավանաբար ինչ-որ Առյուծ։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կփորձի հրաժարվել այդ խնդրից՝ հայտարարելով, որ ինքն այն չի ցանկանում ունենալ։ Զարմանալին այն է, որ 90 տոկոս դեպքերում այս ռազմավարությունն աշխատում է, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ չի աշխատում, Այծեղջյուրը լուծում է այն ըստ արժանավույն, բայց անպայմանորեն ուրիշի հաշվին։

Ջրհոս

Ջրհոսը սկսում է ուրախությամբ ուսումնասիրել այն, կարող է հետագայում նույնիսկ գիրք գրել այդ մասին։ Եթե նման խնդիր նա արդեն ունեցել է, ապա կձանձրանա ու կսկսի Երկվորյակի փնտրել։ Խնդիրը դրանից, միևնույն է, չի կորի, առավել ևս, որ Երկվորյակները միանգամից կցրեն թեման, բայց փոխարենը կդառնա ավելի հետաքրքիր։

Ձկներ

Ի տարբերություն Խեցգետինների՝ Ձկները լուռ են լալիս, ուստի խնդիրը նրանց մոտ հավերժական է, բայց նրանք լուծում են այն ինքնուրույն, ոչ ոք նրանց չի օգնում, բայց դե Ձկները վաղուց արդեն չեն էլ ակնկալում օգնություն։

Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում