Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի ո՞ր նշաններն են իրենց ձգում փողը

ԼԱՅՖ

Հարուստ լինելը հաճելի է: Որքան էլ պնդեն, որ աղքտությունը թերություն չէ, այդուհանդերձ, քեզ ավելի լավ ես զգում, երբ գրպանումդ փող կա, քան առանց դրա: Սակայն, չգիտես ինչու, ոմանց փողն ինքն է ընդառաջ գնում, իսկ մյուսները ծանր աշխատանքով ծայրը-ծայրին են հասցնում:

Այդ հարցի պատասխանը մադիկ հնագույն ժամանակներից փորձել են ստանալ երկնքից: Բոլոր ժամանակների աղտղաբանները մանրակրկիտ հետևել են աստղերի և մոլորակների դասավորվածությանը՝ փորձելով որոշել մարդու ճակատագիրը՝ ըստ նրա կենդանակերպի նշանի: Եվ, իրոք, ատսղաբանությանը կարելի է հավատալ, թե ոչ, սակայն փաստ է, որ Ցուլերը, որպես կանոն, այն մարդիկ են, ովքեր փողատեր են: Իսկ ահա Կուսյերի բախտն այդ առումով չի բերել: Եթե հավատալու լինենք աստղերին, Կույսերը պատրաստ են ժրաջան աշխատել, սակայն բոլորովին չեն կարողանում իրենց աշխատանքի դիմաց պահանջել քիչ թե շատ արժանապատիվ վճար: Իսկ Կույսը ֆինանսական առումով երբեք էլ կենդանակերպի ամենավատթար նշանը չէ:

Այս ամենով հանդերձ, տրամաբանական հարց է ծագում. իսկ ի՞նչ անի այն մարդը, ով ծնվել է ոչ ամենահարուստ նշանի տակ: Մի՞թե նրա ճակատագիրն է ողջ կյանքը ծայրը ծայրին հասցնելը: Պարզվում է, որ ամեն ինչ այդքան մռայլ չէ, և այդ առումով աստղաբանների հետ համամիտ են նաև հոգեբանները: Հարցն այն է, որ ասղաբանների կարծիքով, Կենդանակերպի նշանը ճակատագրի կանխորոշումը չէ, այլ բնավորության որոշակի հատկանիշներ, որոնք մարդու մեջ դրվում են ի ծնե: Այսինքն, եթե դուք ցանկանում եք հաղթահարել ձեր աստղագուշակի այս կամ այն բացասական ազդեցությունը, ապա չպետք է պայքարեք Ճակատագրի դեմ, այլ «ընդամենը» հարկ է ինչ-որ բան փոխեք ձեր մեջ: Անշուշտ, դա անելը հեշտ չէ, սակայն յուրաքանչյուրի ուժերին հարիր:

600x580

Այդ մասին են վկայում նաև հոգեբանները. միևնույն պայմաններում մի մարդը կարող է կուտակել մեծ կապիտալ, իսկ մեկ ուրշը՝ սնանկանալ: Սակայն, եթե նա, ով անակրող է գործարարության մեջ, գիտակցի իր սխալները, եթե նա սկսի աստիճանաբար փոխել իր բանվորությունը՝ հետևելով և ընդօրինակելով հաջողակ մարդկանց փորձը, ապա ժամանակի հետ նրան ոչինչ չի խանգարի դառնալ լավ գործարար:

Հենց այդ պատճառով է աստղաբանների գլխավոր կանոնը հնչում այսպես. «Աստղեր ուղղորդում են, բայց չեն պարտադրում»:

Այդ իմաստով ձեր Կենդանակերն անփոխարինելի օգնական է. այն օգնում է, որ ինքներդ ձեզ նայեք կողքից, գնահատեք ձեր ուժեղ ու թույլ կողմերը և գործեք՝ դրանից ելնելով: Հետևելով ձեր աստղագուշակին, դրանցում դուք կարող եք խորհուրդներ գտնել, թե ինչպե՞ս առավելագույն շահեկան կերպով օգտագործեք Կենդանակերպի ձեր նշանի առավելությունները և դրա ո՞ր թերությունների վրա ուշադրություն դարձնեք: Այդ խորհուրդներին հետևելով դուք բոլոր հնարավորություներն ունեք հասնելու բարգավաճման և հարստության:

Կենդանակերպը և փողը. Խոյ
( 21.03-20.04)

Խոյը փողին վերաբերվում է հանգիստ, այն նա համար ինքնանպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ իր նպատակներին հասնելուն օգնող: Փողի նկատմամբ Խոյի հանգիստ վերաբերմունքն արտահայտվում է այն փաստում, որ ընտրություն կատարելով փառքի և փողի միջև, նա գրեթե անվերապահ ընտրում է փառքը: Թեև, կարիերայում Խոյի հավակնություններն անդրադառնում են նաև նրա ֆինանսական բարեկեցության վրա: Խողը կարողանում է ոչ միայն լավ աշխատել, այլև լավ վաստակել:

Կենդանակերպը և փողը. Ցուլ
(21.04-21.05)

 

Ցուլը կենդանակերպի շատ փողոտ և նպատակասլաց նշաններից մեկն է: Բարեկեցությունը և սեփականատիրությունը Ցուլի մոտ առաջին տեղերում են: Կյանքում նրա համար շատ կարևոր են վաստակը, հարմարավետությունը, բարեկեցությունը և վաղ, թե ուշ նա հասնում է այդ նպատակին՝ կուտակելով ոչ քիչ կապիտալ: Դժվար աշխատանքի շնորհիվ դառնալով զգալի կարողության տեր, Ցուլը հակված չէ փողը քամուն տալուն: Նա ժլատ չէ, սակայն հաշվենկատ է և միշտ փողը ծախսում է խելամտորեն:

Կենդանակերպը և փողը. Երկվորյակ
(22.05-22.06)

Փողին, ինչպես նաև իրենց կյանքում ամեն ինչին, Երկվորյակները վերաբերվում են՝ կախված իրենց փոփոխական տրամադրությունից: Ինքնըստինքյան, փողը նրանց համար ինքնանպատակ չէ, սակայն դրանից նրանք ստանում են ազատության զգացողություն և հնարավորություն՝ բավարարելու նորարարության նկատմամբ իրենց հավերժական ձգտումը՝ ճանապարհորդել, նոր կերակրատեսակներ փորձել, գնումներ կատարել: Տրամադրությունից կախված Երկվորյակները կարող են մեկ քամուն նետել փողը՝ անիմաստ ծախսեր կատարելով, մեկ խնայել յուրաքանչյուր լուման: Վերջինս նրանց մոտ պատահում է ավելի հազվադեպ:

Կենդանակերպը և փողը. Խեցգետին
(23.06-23.07)

Խեցգետինը շատ խնայողական է և այդ իսկ պատճառով՝ Կենդանակերպի ամենափողոտ նշանն է։ Նա իր առջև խնդիր չի դնում փող կուտակել, որպեսզի հետագայում ճոխ կյանք վարի։ Փողը, նրա ընկալմամբ, պահուստ է, ապահովագրություն, որն անպայման պետք է պահել «սև օրվա»  համար։ Ճիշտ է, այդ ապահովության ստեղծման համար Խեցգետինը հաճախ կորցնում է չափի զգացողությունը, ծայրահեղության մեջ ընկնում, այնպես որ նրա խնայողականությունը կենցաղում հաճախ սահմանակցում է ժլատության հետ։ Այսպես, թե այնպես, շնորհիվ իր հեռատեսության, Խեցգետինը ժամանակի հետ դառնում է ֆինանսական շոշափելի կարողությունների տեր։ Դրա հետ մեկտեղ կարող եք վստահ լինել, որ նա իր խնայողությունների պահպանման համար ընտրել է ամենաապահով եղանակը, և ոչ մի ճգանժամ նրա համար սարսափելի չէ։

Կենդանակերպը և փողը. Առյուծ
(24.07-24.08)

Առյուծը մաքսիմալիստ է և փողի առումով ևս նա հակված չէ չափավոր լինելու, ինչպեսև՝ մնացյալ ամեն ինչի պարագայում։ Նա սիրում է լիաթոք ապրել, թանկարժեք հագուստ հագնել, վերջին մոդելի մեքենա վարել։ Սովորաբար Առյուծի տունը հարմարավերության և ոչ համեստ ճոխության օրինակ է, իսկ նրա բազմաթիվ ընկերները և ծանոթները գիտեն, որ միշտ նրանից կարող են զգալի գումար պարքով վերցնել։ Եվ դա այն պարագայում, երբ Առյուծի դրամական միջոցները երբեք էլ անսահմանափակ չեն, և փողը աջ ու ձախ ցրելը նրան կարող է մեկ օր աղքատության դուռը հասցնել։ Այդուհանդերձ, ժրաջան Առյուծը սովորաբար արագ է գործերը կարգավորելու հնարը գնտում, որպեսզի հետագայում ևս իրեն ոչնչից զուրկ չպահի։

Կենդանակերպը և փողը. Կույս
( 25.08-23.09)

Փողի առումով Կույսերը բավականին խնայողական են։ Նրանց կյանքում անեն ինչ դժվարությամբ է տրվում, այդ իսկ պատճառով նրանք լավ գիտեն յուրաքանչյուր լումայի գինը։ Բացի այդ, կյանքի նկատմամբ Կույսի վերաբերմունքը չի ենթադրում «վարդագույն ակնոցներ»․ նա սթափ է նայում կյանքին և հասկանում, որ աղքատությունից ոչ ոք ապահովագրված չէ, իսկ հույսը պետք է միշտ քեզ վրա դնես։ Այդ իսկ պատճառով Կույսը կենցաղում կարող է իրեն սահմանափակել անգամ ամենամանր բաներում, միայն թե՝ «սև օրվա» համար հավաքի շոշոփելի անձեռնամխելի պահուստ։ Եթե անգամ Կույսը մեծ ժառանգություն ստանա, կարող եք վստահ լինել, որ նա կշարունակի փողը խնայողաբար ծախսել՝ ծանրութեթև անելով իր յուրաքանչյուր քայլը։ Այդուհանդերձ, Կույսին չի կարելի ժլատ համարել․ նա խնայողական է, սակայն սրտացավ և անհրաժեշտության դեպքում մտերիմ մարդուն դրամական օգնություն կցուցաբերի։

Կենդանակերպը և փողը. Կշեռք
( 24.09-23.10)

Փողի նկարմամբ Կշեռքները հաճախ դրսևորում են ոչ միանշանակ վերաբերմունք։ Իր փոփոխական բնավորության քմահաճույքներից կախված, նրանք կարող են մեկ խիստ խնոյողական լինել, մեկ էլ՝ չարդարացված մեծ ծախսեր անել։ Այդուհանդերձ, եթե չհաշվենք ծայրահեղությունները, ընդհանուր առմամբ Կշեռքներին բնորոշ է փողի նկատմամբ բավականին խելամիտ վերաբերմունքը․ նրանք գերադասում են գնել որակյալ ապրանք՝ ընդունելի գնով։

Կենդանակերպը և փողը. Կարիճ
(24.10-22.11)

Բնավորությամբ Կարիճը հաղթող է՝ ունակ իրենին հասնելու։ Նա անսահման վստահ է իր ուժերին և նպատակին հասնելու ճանապարհին կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ․ դրա հաշվին նա գրեթե միշտ ստանում է այն, ինչին ձգտում է։ Փողի հանդեպ Կարիճը բավականին հանգիստ է, սակայն սակավապետ նրան չես համարի՝ նա սիրում է հարմարավետություն (նույնիսկ՝ ճոխություն) և լիարժեքորեն կարող է գնահատել այն ազտությունն ու անկախությունը, որն ունի մեծ կարողությունների տեր մարդը։ Իր առջև հարստանալու նպատակ դնելով, Կարիճն անպայման դրան հասնում է։

Կենդանակերպը և փողը. Աղեղնավոր
( 23.11-22.12)

Աղեղնավորը թեթև է, ինչպես քամին․ աշխատանքում և փողի առնչությամբ դա նրա առավելությունն է, միաժամանակ՝  թերությունը։ Նույնիսկ նշանակալի փողեր աշխատելու պարագայում Աղեղնավորը ունակ է ապրել աշխատավարձից՝ աշխատավարձ։ Ֆինանսների նկատմամբ բավականին անխնա է, իսկ նրա շռայլությունն ու հոգատարությունը երբեմն սահման չեն ճանաչում։ Տրամադրությունից կախված նա կարող է քամուն նետել փողը, պարտք տալ պատահական ծանոթներին, շռայլ ձեռքով օգնել կարիքավորներին։ Այդպիսի բնավորությամբ հազիվ, թե հնարավոր լինի փող կուտակել, սակայն հաճախ ճակատագիրը ժպտում է կենսուրախ Աղեղնավորին, և փողն ինքն է ընդառաջ գնում նրան։

Կենդանակերպը և փողը. Այծեղջյուր
(23.12-20.01)

Փողին Այծեղջուրը վերաբերվում է չափազանց գործնական և խելամիտ։ Պատանեկության շրջանում, դեռևս չտիրապետելով ֆինանսական մեծ կարողությունների, նա կարող է ամենահամեստ կյանքը վարել հանուն այն բանի, որ ժամանակի հետ կուտակի զգալի կապիտալ։ Հետագայում աշխատանքային որորտում առաջընթացը, որպես կանոն, Այծեղջուրին դարձնում է շատ ապահովված մարդ, այդուհանդերձ, նա շարունակում է փողը ծախսել խելամտորեն։ Փողը քամուն տալը, առանց երաշխիքների պարտք տալը կամ, պարզապես, չմտածված ծախսեր անելն Այծեղջուրին երբեք չեն սպառնում։

Կենդանակերպը և փողը. Ջրհոս
(21.01-19.02)

Փողին Ջրհոսը բավականին հանգիստ է վերաբերվում։ Շնորհիվ իր ստեղծագործական, տաղանդավոր, սակայն ոչ այնքան գործնական բնավորության, նա կարող է թե հարուստ մարդ լինել, թե աղքատ։ Երկու դեպքում էլ նա չի դողա իր փողի վրա, սակայն շռայլ նրան նույնպես չես համարի։

Կենդանակերպը և փողը. Ձկներ
(20.02-20.03)

Ձկները շատ տաղանդավոր են, սակայն՝ ոչ գործնական․ կյանքում նրանք կարող են հասնել ամեն ինչի կամ ոչինչի։ Փողը Ձկների համար նպատակ չէ, այլ միայն միջոց։ Ընդ որում միջոց, որը շատ բանով չէ, որ կարող է հարստացնել նրանց առանց այդ էլ լի ներաշխարհը։ Հենց այդ պատճառով Ձկներն անտարբեր են փողի նկատմամբ, իսկ եթե ստացվում է այնպես, որ հարստանան, ապա նրանց սրտացավությունը արտահայտվում է առատաձեռնությամբ և բորեգործությամբ։

Աղբյուր` LADYNEWS.am

Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Ինչպես կփոխվի ոսկու գինըԹրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Մահացու վարակը սկսել է տարածվելԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Տղամարդը սպանել է կնոջը՝ նրա ավելորդ քաշի պատճառովԱվետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Ուռուցքի տեսակներ, որոնք շատ ագրեսիվ են աճում. տեղեկատուՆեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Երիտասարդ 20-ամյա կինը կացնnվ սպանել է տատիկին«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր Ավետիսյան26-ամյա տղամարդը կոմայի մեջ ընկնելուց հետո տեսել է իր ապագանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է