Ողբերգական ավտովթար Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին. ՊՆ-ի КамАЗ-ն է վթարի ենթարկվել, 4 զինվոր է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



