Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և Իրանից. Հարութ Սասունյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ: Բոլթոնը հայտնի է որպես կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից և հաճախ բնութագրվում է որպես ռազմատենչ իր ծայրահեղական դիրքորոշումների պատճառով... 

Հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Բոլթոնը խոսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին, որոնք կարող են ազդել երրորդ երկրների, այդ թվում Հայաստանի վրա: Նա նաև անակնկալ առաջարկ է արել Հայաստանին ամերիկյան զենքեր վաճառելու մասին, քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հակամարտության կարգավորումը:

Պարզ դարձավ, որ Բոլթոնը փորձել է Հայաստանին հեռացնել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից և հիմնական առևտրային գործընկեր Իրանից, քանի որ Հայաստանի հետ սահմանը շրջափակված է հարևան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Չնայած շատ հայ մեկնաբաններ և հատկապես ռուս պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ արտահայտեցին Բոլթոնի առաջադրած քաղաքականության վերաբերյալ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն լավատես էր և ասաց Հայաստանի խորհրդարանին. «Ես հանդիպել եմ Բոլթոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում անհանգստություն պետք է առաջացնի: Ես այս հանդիպումը համարում եմ մեզ համար խոշոր դիվանագիտական նվաճում, հետագայում կասեմ, թե ինչն է պատճառը, որ ես այսպես եմ ասում»:Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ավելացրեց. «Բոլթոնի հետ երկխոսությունը շատ հաջող էր, և ԱՄՆ-ը հասկացել է Ռուսաստանի Դաշնության, Իրանի հետ մեր հարաբերությունների տրամաբանությունը, մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն»:

Դրական գնահատելով իր հանդիպումները Հայաստանում, Բոլթոնը գրառում է արել իր թվիթերյան էջում. «Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝  կարևոր ընկեր տարածաշրջանում: Ես բավականություն ստացա ՀՀ վարչապետի [պաշտոնակատարի] և իր ազգային անվտանգության թիմի հետ ունեցած արդյունավետ խոսակցությունից»:

Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններին, Հայաստանը պետք է պահպանի նուրբ հավասարակշռություն երկու գերտերությունների միջև: Մի կողմից, Հայաստանը ապավինում է Ռուսաստանին իր կարևորագույն կարիքների համար`զենք, էներգիա և առևտուր, և հետևաբար, չի կարող թույլ տալ թշնամացնել իր ռազմավարական դաշնակցին: Մյուս կողմից, Հայաստանը բարեկամական հարաբերություններ է հաստատել բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Զենքի վաճառքի առաջարկ Հայաստանին

Բոլթոնը զարմացրեց իր հայ հյուրընկալողներին՝ առաջարկելով նրանց գնել ամերիկյան զենք՝ հայտարարելով, որ դրանք գերազանցում են ռուսականին: Այնուամենայնիվ, նա չնշեց, թե աղքատացած Հայաստանը ինչպես կկարողանա վճարել այդ զենքի համար: Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանի զենքի մեծ մասը մատակարարում է կամ վարկեր տրամադրելով կամ զեղչված գներով: Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ Հայաստանը կքննարկի ամերիկյան առաջարկը, մինչդեռ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը NEWS.am կայքին ասաց, որ այս պահին ամերիկյան զենք գնելու կարիք չկա:

Ամերիկյան զենք ձեռք բերելով, Հայաստանը ռիսկի կդիմի թշնամացնել Ռուսաստանին՝ իր զենքի հիմնական աղբյուրին: Երկրորդ, ԱՄՆ-ը կարող է Հայաստանին արված իր առաջարկն օգտագործել որպես քողարկում Ադրբեջանին միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք վաճառելու համար, որը նա կարողություն ունի գնելու, իսկ Հայաստանը՝ ոչ:

Բոլթոնի մյուս անտրամաբանական հայտարարությունն այն էր, որ ռուսական զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին խոչընդոտ է հանդիսացել Արցախյան հակամարտության կարգավորման համար: Զավեշտալի է, որ սա հենց այն է, ինչ ներկայացրել է Բոլթոնը՝ առաջարկելով ամերիկյան զենք վաճառել երկու երկրներին: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները և մյուս բոլոր երկրները պետք է զերծ մնան զենք վաճառելուց թե Հայաստանին, թե Ադրբեջանին... Հակամարտության գոտում ավելի շատ զենք լցնելը կարող է հանգեցնել միայն բռնությունների և մահացությունների ավելացմանը երկու կողմերից:

Հայ-իրանական հարաբերություններ

Ի պատասխան Բոլթոնի հայտարարության, որ Միացյալ Նահանգները «խիստ ակտիվորեն» պատժամիջոցներ է կիրառելու Իրանի դեմ և այդ պատճառով հայ-իրանական սահմանը «դառնալու է հիմնախնդիր»՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, դիվանագիտական հարաբերություններ չունի հարևանների՝ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ, ուստի նա պետք է «հատուկ հարաբերություններ» պահպանի իր մյուս երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ, որոնք Հայաստանի միակ «դարպասներն» են դեպի արտաքին աշխարհ։ Փաշինյանը լավատեսորեն ասաց Հայոց խորհրդարանին. «Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ էր, հասկանալի և նույնիսկ ընդունելի ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների համար»։

Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն, որ նա խզի իր կարևոր առևտրային հարաբերությունները Իրանի հետ, Միացյալ Նահանգներին պետք է հորդորել, որպեսզի նա ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ բացելու իրենց սահմանները Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանը կարողանա ավելի հեշտությամբ առևտուր անել իր չորս հարևանների հետ։ Փաշինյանը ճիշտ մատնանշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր ազգային շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են այլ երկրների շահերի հետ: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները իրավունք չունի երրորդ երկրներից պահանջել գործադրել իր սխալ պատժամիջոցները Իրանի դեմ։ Ավելին, քանի որ ԱՄՆ-ը Թուրքիային ազատում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառելուց, ապա ինչու չպետք է Հայաստանը ևս ազատվի այդ պատժամիջոցների կիրառումից: Բացի այդ, Բոլթոնը խոստովանեց, որ Միացյալ Նահանգները չի ուզում «վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում»:

Թուրքիայի հետ հարաբերություններ

Բոլթոնը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի լուծումը կօգնի Հայաստանին բացել Թուրքիայի հետ սահմանը: Փաշինյանը արձագանքեց` նշելով, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել և բաց սահմաններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների, որոնք Թուրքիան փորձել է պարտադրել` սահմանի բացումը կապելով Արցախյան հակամարտության հետ: Թուրքիայի նախապայմանին հակազդելու համար ես առաջարկում եմ, որ Հայաստանը դնի իր նախապայմանը`սահմանի բացումը կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ…

Արցախյան հակամարտության կարգավորում

Բոլթոնը ենթադրում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում սպասվում է, որ Փաշինյանի կուսակցությունը կկազմի մեծամասնություն, նրան բավական ուժեղ մանդատ կտա Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշիչ քայլեր ձեռնարկելու համար: Կարծես թե Բոլթոնը ծանոթ չէ Փաշինյանի հաճախակի հայտարարություններին, որ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և կոնկրետ՝ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը և տվյալ դեպքում նաև սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է»:

Քանի որ Հայաստանը կանգնած է ներքին և արտաքին անորոշությունների առջև, հրամայական է, որ աշխարհի բոլոր հայերը պաշտպանեն իրենց Հայրենիքը և ուժերը միավորեն իրենց ընդհանուր հակառակորդների դեմ…

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյան

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով