Ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆ2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16, «Արթիկ» ՔԿՀ - ից՝ 18, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 32, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 10-ը, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 23, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 19, «Սևան» ՔԿՀ-ից՝ 63, «Կոշ» ՔԿՀ -ից՝ 27 եւ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



