Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում էական խախտումներ են բացահայտվել. զինդատախազություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։

Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող պատճառները և պայմանները, զորամասերի տրանսպորտային միջոցների, տեխնիկական և այլ սարքավորումների շահագործման օրինականությունը, պետությանը պատճառված և չվերականգնված վնասների առկայությունը, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման հանգամանքները։

2018թ. առաջին կիսամյակում ընտրանքային կարգով կատարված 11 ուսումնասիրություններից 10-ով արձանագրվել է խախտումներ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ։ Ուսոմնասիրությունների արդյունքներով 7 խախտման դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվել, որ արձանագրված խախտումները, չարաշահումները և թերացումները վերաբերում են ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր օղակներին՝ նյութական միջոցների ընդունում, պահպանում, բաշխում, օգտագործում և այլն։

Մասնավորապես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանանության բաժնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված բնույթ են կրել կամ վերանորոգման մի ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառված լինելով մեկ այլ աշխատանքի մեջ:

Թվով 5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձևակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանց հետևանքով պետությանը յուրաքանչյուր դեպքով պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կատարված ուսումնասիրություններից միայն մեկի արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական չափը կազմում է շուրջ 23մլն դրամ: Այս դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի տարբերի մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, իրականացվում է նախաքննություն:

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում, մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս ներկայացնելով, իրականացվել է կարմիր ավազի տեղափոխում, որի մեծ մասի՝ 14.646.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ծավալի ավազի գտնվելու վայրի եւ օգտագործման նպատակի մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել նաեւ իրականում ավելի քիչ ծավալով կարմիր ավազ տեղափոխվելու եւ 2.582.300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դիզվառելիքը հավելագրելու մասին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի  կողմից կատարված ուսումնասիրությամբ նաեւ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագրերի գնման առարկաների գները ուռճացված են։ Եզակի չեն եղել դեպքերը, երբ միեւնույն ապրանքատեսակները մատակարար կազմակերպության կողմից այլ կազմակերպությունների վաճառվել են ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային գներից էականորեն ցածր գներով: Այս ուսումնասիրության արդյունքները եւս ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ ՀՀ զինվորական դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին։ Բացի այդ, ԶՈՒ ինժեներական զորքերում եւ զորամասերի համապատասխան ծառայություններում, մյուս ոլորտներում պետական շահերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքներն առավել համակարգված եւ արդյունավետ իրականացնելու նպատակով կայազորների զինվորական դատախազություններին տրվել են մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես խնդիր է դրվել ուսումնասիրությունների ընթացքում սերտորեն համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների եւ այլ օպերատիվ մարմինների հետ, օգտագործել պետության գույքային եւ ոչ գույքային շահերի խախտումների վերաբերյալ այդ մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները, դրանց հիման վրա ծրագրել հետագա գործողությունները: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ ուսումնասիրությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հետեւողական լինել պետության գույքային շահերին վնաս պատճառած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ դատախազական ներգործության բոլոր միջոցների գործադրմամբ պետությանը պատճառված վնասների լիարժեք վերականգնումն ապահովելու հարցում:

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»