Պարտավոր եմ եւ երաշխավորում եմ՝ ընտրություններին ընտրակաշառք չի լինելու. Վալերի Օսիպյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու նրանց ով լինելուց: Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լինելու են ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, լիարժեք տիրապետում ենք իրավիճակին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», - ընդգծեց Օսիպյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



