ԱԺ-ն շարունակում է 2019թ պետական բյուջեի քննարկումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին պետական բյուջեն կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Օրակարգում նախատեսված է անդրադարձ կատարել «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներին և ծախսերին` գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտներում:
Զեկուցողներ` Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունց, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյան, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյան, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյան:



