Փորձագետները կներկայացնեն միջուկային էներգետիկայի ոլորտում տեղեկատվական անվտանգության սպառնալիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 9-ին Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ներկայացուցիչների և ՀՀ համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Information and Computer Security for Facilities That Handle N uclear and Other Radioactive Material» («Տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով միջուկային և ռադիոակտիվ այլ նյութերի անվտանգության ապահովման») տարածաշրջանային սեմինարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը կազմակերպել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Սեմինարի ընթացքում դասախոսություններ կկարդան ԱԷՄԳ-ից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Մոլդովայից ներգրավված փորձագետները: Կներկայացվեն միջուկային էներգետիկայի բնագավառում տեղեկատվական և համակարգչային անվտանգության հնարավոր սպառնալիքները, դրանց կանխատեսման և կանխարգելման նորագույն մեթոդները: Դասընթացի գիտական քարտուղար Դոն Դուդենհոֆերը կներկայացնի ԱԷՄԳ-ի դիրքորոշումը վերոնշյալ խնդրի կապակցությամբ:
Սեմինարի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև գործնական պարապմունքներ:
Վերապատրաստումից հետո՝ նոյեմբերի 13-ին, մասնակիցներին կտրամադրվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության սերտիֆիկատներ:



