Խոշոր վթար Դավթաշենի կամրջի վրա. 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն ու քաղաքացիները, 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քննչական խմբի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



