Մոսկվայում ջազ երաժիշտ է մահացել՝ ընկնելով 17-րդ հարկից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում մահացել է ջազային բաս-կիթառահար Ռոման Գրինևն՝ ընկնելով շենքի 17-րդ հարկից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ երաժշտի հարազատները կասկածում են, որ կատարվածի պատճառը հիվանդությունն է, որը նման է լուսնոտության:
«Ռոման այն երաժիշտներից մեկն էր, որոնց հետ ես հաճախակի աշխատել եմ, ամեն ինչ շատ տարօրինակ է: Նա տանը մենակ էր: Հարազատները կարծում են, որ խնդիրը հիվանդության մեջ է. նա գլխի լուրջ վնասվածք ուներ: Նրան զննած բժիշկը հասկացել էր, որ նրա մոտ հիշողության կարճատև կորուստներ են լինում, լուսնոտության պես մի բան», - ասել է պրոդյուսեր Վիկտոր Ռադզիևսկին:
Նրա խոսքով՝ մահացած երաժիշտը փոքր տղա ուներ:
Գրինևը հայտնի էր որպես FusionPort խմբի համահիմնադիր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



