Ճապոնիան ու ԱՄՆ-ն պատմել են առաջին «Սենկակուի պաշտպանություն» տեսական զորավարժությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան ու ԱՄՆ-ն այս տարվա հունվարին «սեղանի շուրջ» տեսական զորավարժություններ են անցկացրել Ճապոնիայի պաշտպանության նախարարության շենքում «Սենկակու կղզիների պաշտպանություն» թեմայով երեք տեսակի զորքերի մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։
Սա խոսում է այն մասին, որ երկու երկրների կառավարությունները մշակում են համատեղ գործողությունների պլան Չինաստանի ներխուժման պարագայում Սենկակու կղզիների պաշտպանության համար: Տեսական վարժություններին մասնակցել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում։
Սեպտեմբերի 27-ին Ճապոնիան եւ ԱՄՆ-ն առաջին անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել Արեւելա-չինական ծովում ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիների կիրառմամբ:
Նշենք, որ Սենկակուն (Դյաոյույդաո) տարածքային վեճի առարկա է Չինաստանի ու Ճապոնիայի միջեւ։



