Էրդողանն ակնկալում է նոյեմբերի 10-11-ը հանդիպել Պուտինի եւ Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է նոյեմբերի 10-11-ը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ Փարիզ այցի ընթացքում հանդիպել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ։
«Փարիզում նոյեմբերի 10-11-ը, հուսով եմ, հնարավորություն կունենանք բանակցել պարոն Թրամփի, ինչպես նաեւ՝ պարոն Պուտինի հետ»,- երկօրյա այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



