Մեսիին կասկածում են փողերի լվացման մեջ
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու նրա հորը Արգենտինայում կասկածում են փողերի լվացման մեջ, հաղորդում է Todo Noticias-ը:
Ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ մեղադրանքը ներկայացրել է տնտեսական հարցերով դատախազ Պաբլո Տուրանոն, որը ստուգում է Մեսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիմնադրամի միջոցով գումարներ են փոխանցվել օֆշորային հաշիվներ եւ չեն հայտարարագրվել: Հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Մեսին մեղավոր էր ճանաչվել հարկեր չվճարելու համար: Նա 250 հազար եվրո տուգանք էր վճարել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



