Վրաստանի վարչապետը խոստացել է ապահովել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բարձր մակարդակով անցկացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խոստացել է ապահովել երկրում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բարձր մակարդակով կազմակերպումը, գրում է РИА Новости գործակալությունը:
«Երկրորդ փուլը կանցնի բարձր չափանիշներին համապատասխան, որոնք ներդրել է մեր քաղաքական թիմը: 2012 թվականից սկսած Վրաստանում կայունության ու խաղաղության երաշխիք է հանդիսանում «Վրացական երազանք» կուսակցությունն ու իշխող քաղաքական թիմը», - ասել է վարչապետը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին՝ նշելով, որ դա շատ կարևոր է երկրի ժողովրդավարական գործընթացների համար:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



