Եգիպտոսում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսում անհայտ անձինք հարձակում են գործել քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ մահացել է 10 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 13-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում ունեցած իր աղբյուրին:
Ավելի վաղ Al Arabia-ն հայտնել էր 7 զոհի մասին:
Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սուրբ Սամուելի տաճար: Նրանց հետ միասին տաճար ուղևորվել են ևս 2 ավտոբուս, որոնք, սակայն, անվնաս են մնացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:
Սա այս տարածքում քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակման առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Սուրբ Սամուելի տաճար ուղևորվող քրիստոնյաների ավտոբուսը, որում կար 40 երեխա, կրկին հայտնվել էր ահաբեկիչների թիրախում: Այն ժամանակ միջադեպի հետևանքով մահացել էր 28 մարդ, վիրավորվել էին 20-ը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



