Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կգումարվի Ազգային-եկեղեցական ժողով՝ «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկան եւ ապագան» խորագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագոյն հոգեւոր խորհրդի ընդլայնուած կազմով հերթական ժողովի նիստերը:

Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից, ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի եւ օրհնութեան խօսքից յետոյ որպէս ատենապետեր ժողովը վարելու հրաւիրուեցին ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Արեւմտեան Եւրոպայում Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:

Մինչ օրակարգում ընդգրկուած հարցերի քննութիւնը խորհուրդը հաստատեց նախորդ` 2018 թ. մայիսի 29-ից յունիսի 1-ը գումարուած ԳՀԽ ժողովի արձանագրութիւնը:

Ժողովի առաջին օրը Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հարցը, համաձայն Գերագոյն հոգեւոր խորհրդի նախորդ ժողովների քննարկումների արդիւնքում կայացուած որոշումների: Այս կապակցութեամբ զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

Քննարկումների արդյունքում որոշուեց առաջիկայ տարի գումարել Ազգային-եկեղեցական ժողով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկայ եւ ապագայ» խորագրով: Քննութեան առնուեցին ժողովի օրակարգում ընդգրկուելիք հարցերը: 

Ժողովի երկրորդ նիստին Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչայ-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տէր Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Ընդգծուեց անհրաժեշտութիւնը Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններն ընդլայնելու կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական եւ տնտեսական ոլորտներում` յուսալի երաշխիքներ ապահովելով մեր ազգային-հոգեւոր անվտանգութեան եւ հայ ինքնութեան պահպանութեան համար:

ԳՀԽ անդամները գոհունակութեամբ ընդունեցին զեկոյցը` թելադրելով Մայր Աթոռի պատկան կառոյցներին շարունակել զօրացնել գործակցութիւնը պետութեան հետ` ի խնդիր հայրենիքի պայծառութեան եւ մեր ժողովրդի շէն ու բարօր կեանքի:

Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի յոբելեանների առնչութեամբ զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռի Թանգարանների տնօրէն Արժանապատիւ Տէր Ասողիկ քահանայ Կարապետեանը` տեղեկացնելով, որ յոբելեանների կազմակերպման համար ստեղծուել են պետական յանձնաժողովներ Մայր Աթոռի ներկայացուցչի մասնակցութեամբ: Լսելով ներկայացուած զեկոյցը` Գերագոյն հոգեւոր խորհուրդը կարեւոր նկատեց, որ  յիշեալ յոբելեանները պատշաճօրէն նշուեն նաեւ Մայր Աթոռում եւ Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում:

 Ժողովի երրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ զեկոյց ներկայացրեց «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանը։ Վերջինս լուսաբանութիւններ տուեց ԳՀԽ անդամներին դեռեւս 2016 թուականին սկզբնաւորուած ծրագրի իրականացման հերթական փուլի առնչութեամբ:

Ընդունելով զեկոյցը` ժողովականներն իրենց գնահատանքը յայտնեցին տիար Ասոյ Դաւիդեանին Եկեղեցուն մատուցուող օգտաշատ ծառայութեան եւ կարեւոր յանձնառութեան համար։

ԳՀԽ անդամները քննութեան առան Եւրոպայում եկեղեցական կառոյցների վերակազմակերպման հարցը: Խնդրի մասին տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը` ներկայացնելով Եւրոպայի երկրների հայկական համայնքների համայնապատկերը` հայկական բնակչութեան վիճակագրութեամբ եւ եկեղեցական-վարչական կառուցուածքում դրանց կարգավիճակով:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը ողջունեց Եւրոպայում եկեղեցական կեանքի վերակազմակերպման նախաձեռնութիւնը` ի խնդիր Եւրոպայում ինչպէս աւանդական համայնքների, այնպէս եւ նորակազմ համայնքների հոգեւոր-եկեղեցական կեանքի պայծառութեան:

Ժողովն աւարտուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Նորին Սրբութիւնը մասնաւոր իր գնահատանքը յայտնեց ԳՀԽ անդամներին եւ նիստերին մասնակից հրաւիրեալ եկեղեցականներին` կարեւորելով քառօրեայ քննարկումների արդիւնքում առնուած որոշումները, որոնք պիտի ծառայեն Մայր Աթոռի հոգեւոր առաքելութեան առաւել արդիւնաւէտ իրագործմանը:

Ժողովը փակուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:

Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը