Վթար Լոռիում. բախումից հետո «Օպել»-ի գազաբալոնը շպրտվել է, պոկվել է անիվը. Վարորդին հասցրել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։15-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա համայնքի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Արա Վ.-ի վարած Opel մակնիշի 35 DZ 322 համարանիշի եւ 54-ամյա Սերգեյ Ե.-ի վարած Volvo մակնիշի 34 ND 332 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երեւան։
Հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից դուրս, ինչպես նաեւ պոկվել է անիվը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավորումը եւ բախվել բեռնատար Volvo-ին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



